• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանում աճել է վրացերենի եւ հայերենի ուսուցման պահանջարկը

aliq 12:05 | 02.12.2022
aliq 12:05 | 02.12.2022
Moscow

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Profi առցանց մասնագետների որոնման ծառայության հետազոտական ​​տվյալներով՝ 2022-ին ռուսներն օտար լեզուներ սովորելիս ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են եբրայերենի, վրացերենի, սերբերենի, չինարենի, թուրքերենի եւ հայերենի նկատմամբ։

Դա հաստատում են նաեւ լեզուների ուսուցման դպրոցների եւ դասընթացների ներկայացուցիչները: Այս լեզուների ուսուցման պահանջարկը գագաթնակետին է հասել մարտին եւ հոկտեմբերին։ Վերլուծաբանները, մասնավորապես, ընթացիկ տարվա մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածը համեմատել են նախորդ ձմռան երկու ամիսների՝ հունվարի եւ փետրվարի հետ։

Գարնանը զգալիորեն ավելացել է եբրայերեն (206%), վրացերեն (198%), սերբերեն (184%), չինարեն (109%), բուլղարերեն (70%), թուրքերեն (55%) եւ հայերեն (29%) սովորելու պահանջարկը: Բացի դրանից՝ առցանց ծառայությունը համեմատել է հոկտեմբերն այս տարվա օգոստոսի հետ, երբ ուսուցիչների ծառայությունների պահանջարկն ամենաշատն աճել է սերբերենի (221%), թուրքերենի (69%), եբրայերենի (68%), հայերենի (60%), վրացերենի (51%), բուլղարերենի (50%) եւ  չինարենի (15%) նկատմամբ։

Language Life միջազգային առցանց լեզվի դպրոցի ղեկավար Յուլիա Ամլինսկայան նշել է, որ պահանջարկի գագաթնակետը նկատվել է Ուկրաինայում պատերազմի սկզբում, այսինքն՝ մարտին, ինչպես նաեւ մասնակի մոբիլիզացիայի հայտարարման ժամանակ։

Այս երկու իրադարձությունների ժամանակաշրջանը համեմատելիս պարզվել է, որ փետրվարի 24-ից, այսինքն՝ պատերազմի սկսվելուց հետո ստեղծված իրավիճակի համեմատ օտար լեզուներ սովորելու պահանջարկը զգալիորեն աճել է սեպտեմբերի 21-ից հետո՝ Ռուսաստանում մասնակի զորահավաքի ժամանակաշրջանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ քաղաքացի ես ուզում դառնալ, ամուր նյարդեր ունեցիր
հաջորդը
Տուժած տնտեսվարողներին կաջակցեն միայն վարկերի ժամկետի հարցում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն