• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը կգործի որպես նոր, տեղական կառույց

aliq 20:55 | 02.12.2022
aliq 20:55 | 02.12.2022
OSF

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հայտարարել է, որ առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից եւ աշխատանքը կշարունակի  որպես լիովին անկախ հիմնադրամ։ Ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեությունը կվերանայվի, եւ անցում կկատարվի տարածաշրջանային կառավարման կառուցվածքի:

Այսպիսով՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը կդադարեցնի իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս։ 2023-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որը մինչեւ 2025-ը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից։

Բաց հասարակության հիմնադրամները Հայաստանում գործունեությունը սկսել է 1997-ին եւ մինչ օրս՝ գործունեության 25 տարիների ընթացքում, ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրային աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ օժանդակություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակության խմբերի լայն շրջանակի, ներառյալ հետաքննող լրագրողների, իրավապաշտպանների, ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների:

2000-2005 թվականներին Հիմնադրամն աջակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացման ծրագրերին: Հիմնադրամի դրամաշնորհով Հայաստանում ստեղծվել է գրադարանների ավտոմատացված բազմատարածական համակարգ եւ ընդհանուր կատալոգ, որը ներառում է Հայաստանի 10 հիմնական գրադարանները եւ պարունակում է ավելի քան 1 միլիոն 200 հազար մատենագրական նմուշ:

Հայաստանում Հիմնադրամի օժանդակությամբ ներդրվել են պալիատիվ բուժօգնության եւ խնամքի ծառայություններ, ներկայացվել հոգեկան առողջության բարելավման միջազգային արդի մոդելներ, սոցիալական արդարության գաղափարի ջատագովությունը կրթության համակարգում, իրականացվել սոցիալապես խոցելի երեխաների համար կրթության բացը լրացնելու ծրագրեր, հետեւողական աջակցություն ցուցաբերվել Հայաստանի փակ եւ կիսափակ հաստատություներում՝ հոգեկան առողջության հաստատություններում, տարեցների խնամքի տներում, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հիմնադրամն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ճգնաժամի ընթացքում հրատապ աջակցություն տրամադրելու հասարակության առավել խոցելի խմբերին։

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո Հիմնադրամն աջակցել է պատերազմի հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը՝ ֆինանսավորելով ավելի քան 535 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական աջակցության ծրագրեր։

Հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստվել եւ տեղական ու միջազգային ատյաններում ներկայացվել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք զեկույցը,  2020-ի պատերազմից հետո Հիմնադրամն ինտենսիվ աշխատանք է իրականացրել Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունները, Հայաստանի եւ Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի հետեւանքները միջազգային հարթակներում ներկայացնելու եւ դրանց վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ արձագանք եւ ներգրավվածություն ապահովելու ուղղությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը միջուկային ռումբ արտադրելու համար բավականաչափ նյութեր ունի․ ՄԱԳԱՏԷ
հաջորդը
Հայաստանի բերդերն ու ամրոցները. Գեւորգ Պետրոսյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն