• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է վստահության ամրապնդման ուղղությամբ. Կլաար

aliq 18:01 | 10.12.2022
aliq 18:01 | 10.12.2022
Toivo Klaar

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում կարեւորել է Թուրքիայի դերը։

«Հավատացե՛ք` Թուրքիան շատ բան կարող է առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ կարգավորմանը աջակցելու համար», -իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը: Նա նաեւ հայտնել է, որ շփվել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Ստամբուլում անցկացված TRT World Forum-ի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունն ակտիվորեն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ:

Ըստ Կլաարի՝ կա խաղաղության իրական ցանկություն եւ դրան հասնելու հնարավորություն, սակայն 30 տարվա հակամարտությունից հետո վստահություն ստեղծելը բարդ է, ուստի Եվրամիությունը պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի այդ նպատակին հասնելու համար:

TRT World-ի մասին

Թուրքիայի հանրային հեռարձակման ընկերության մաս կազմող TRT World-ը 2015-ին հիմնադրված եւ 24/7 ռեժիմով  անգլերենով հեռարձակվող  թուրքական լրատվական ալիք է, որի թիրախային խումբն ի սկզբանե եղել են թյուրքախոս ժողովուրդներն ու մահմեդականները: Հեռուստաալիքի բովանդակությունը ներկայում ուղղված է համաշխարհային լսարանին: Բացի Ստամբուլի կենտրոնակայանից, TRT-ն ստուդիաներ ունի Վաշինգտոնում, Լոնդոնում, Մումբայում, Սինգապուրում, Պեկինում, Իսլամաբադում, Բանգկոկում եւ Ջակարտայում: Օրական դիտողների միջին թիվը կազմում է 79 միլիոն։  2019-ին The Washington Post-ում հրապարակված հոդվածում MEMRI-ի՝ Մերձավոր Արեւելքի լրատվամիջոցների հետազոտական ​​ինստիտուտի գործադիր տնօրեն Սթիվեն Ստալինսկին նշել է, որ TRT World-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի քարոզչական թեւն է, որը նման է ռուսական RT ցանցին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անձնագրային ու վիզաների սպասարկումը՝ էլեկտրոնային հերթագրմամբ
հաջորդը
1,1 միլիոն հետեւորդ ունեցող Էլթոն Ջոնն այլեւս չի օգտվի Twitter-ից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն