• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ծայրահեղ ծանր բուժառուների տեղափոխումը Հայաստան անհնար է դարձել

aliq 13:22 | 13.12.2022
aliq 13:22 | 13.12.2022
Stepanakert Hospital

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հայտնել է, որ կենտրոնի մի շարք բուժառուներ ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում են: Ցուցված է բոլորին  անհապաղ տեղափոխել Երեւան:

Մասնավորապես, 1972-ին ծնված, Արցախյան երկու պատերազմների մասնակից Անդրանիկ Արամայիսի Շեյկյանը դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ:

1980-ին ծնված Նորայր Վաչագանի Մայիլյանին սիրտ-թոքային վերակենդանացում է արվել, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

1960-ին ծնված Արցախյան երկու պատերազմների մասնակից Սոկրատ Էդուարդի Ավշարյանին դեկտեմբերի 12-ին կորոնար անգիոգրաֆիա է արված, պետք է սրտի բաց վիրահատություն եւ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ:

Մուսայելյանն ահազանգում է, որ Լաչինի միջանցքի փակման հետեւանքով երեքի տեղափոխումն էլ Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար, եւ նրանց կյանքին վտանգ է սպառնում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միջանցքի փակումը հանգեցնելու է Արցախում հումանիտար աղետի. Արցախի ԱԽ
հաջորդը
Սննդամթերքի եւ դեղորայքի մատակարարումն Արցախ դադարեցվել է. Արցախի ՄԻՊ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն