• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը

aliq 21:48 | 16.12.2022
aliq 21:48 | 16.12.2022
Parliamentary Assembly of the Council of Europe

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) չորս համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա), Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Աբերգը (Շվեդիա) Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել։

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության ընդհատմամբ, որը զգալի դժվարություններ է պատճառում բնակչությանը։ Միջանցքով պետք է անհապաղ վերականգնվեն մարդկանց եւ ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Կոչ ենք անում 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ»,- ընդգծել են համազեկուցողները։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հասնելու համար ստեղծված իրավիճակը եւ դիվանագիտական ​​ջանքերը ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովը չորեքշաբթի քննարկել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի եւ ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ։

«Վերահաստատում ենք անհրաժեշտ քաղաքական աջակցությունն ապահովելու մեր պատրաստակամությունը, ներառյալ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- եզրափակել են համազեկուցողները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանն ու Ռուսաստանը միասնաբար ընդդեմ Հայաստանի եւ Արցախի․ Ռուբեն Մեհրաբյան
հաջորդը
ԱՄՆ-ը ճանաչում է Ղրիմում գործողություն ծավալելու Ուկրաինայի իրավունքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն