• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շարունակել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դատապարտման արշավը

aliq 14:27 | 19.12.2022
aliq 14:27 | 19.12.2022
Lachin road

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը, որին հետեւեց նաեւ Արցախը սնուցող գազատարի փակումը:

Միայն միջազգային հանրության ակտիվ միջամտության եւ Ադրբեջանի վրա ճնշման արդյունքում գազի մատակարարումները Արցախում վերականգնվեցին, մինչդեռ ճանապարհը մնում է փակված:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում է.

  • ակտիվացնել Հայաստանի արեւմտյան գործընկերների հետ դիվանագիտական աշխատանքը՝ հորդորելով անհրաժեշտ ճնշումը գործադրել Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու, Արցախում վերահաս հումանիտար աղետը կանխելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի օկուպացիոն զորքերի դուրսբերման եւ բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ.
  • հարց բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Արցախում տեղակայված ռուսական զորքերը ՄԱԿ-ի մանդատ ունեցող ԵՄ կամ ԵԱՀԿ խաղաղապահներով փոխարինելու վերաբերյալ.
  • գործուն եւ ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղությամբ.
  • ակտիվացնել բանակցությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի եւ ՀՀ բարեկամ այլ երկրների հետ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված ռազմատեխնիկական համագործակցության ծավալման ուղղությամբ:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ԵՄ եւ ԱլԳ ժողովրդավար երկրներին եւ նրանց քաղաքացիական հասարակություններին շարունակելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների եւ դրանցում քաղաքացիական հասարակության անվան ներքո իր որոշ քաղաքացիների ներքաշման դատապարտման արշավը:

«Եվրոպական հանձնաժողովին կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառելու ալիեւյան դիկտատորական ռեժիմի նկատմամբ, խզելու դրա հետ բոլոր կապերը, դադարեցնելու դրա ֆինանսավորումը, ինչպես նաեւ վերականգնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»,- ասված է հայտարարությունում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ընտանեկան բռնություն. Ոստիկանության նոր առաջարկները
հաջորդը
Երկու բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն