• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. Զաս

aliq 18:40 | 19.12.2022
aliq 18:40 | 19.12.2022
Stanislav Zas

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, 2022-ին կազմակերպության գործունեության արդյունքների վերաբերյալ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ տեսակամրջի ձեւաչափով ամփոփիչ ասուլիսում մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցեին սադրանքների եւ ագրեսիվ գործողությունների մասին հարցին` Զասը պատասխանել է, որ ռուս խաղաղապահների առաքելությունը ԼՂ-ում շատ կարեւոր է ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Ըստ Զասի` խաղաղապահներն այնտեղ շատ կարեւոր խնդիրներ են լուծում։

«Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Շատ կարեւոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ եւ դժվարություններ չունենան, առավել եւս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,- ասել է Զասը։ Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն եւ շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։

ՀԱՊԿ-ը ՀՀ-ից երես չի թեքել․ Ստանիսլավ Զաս

Զասը նշել է, որ առաջարկվող լուծումները համարժեք ու հավասարակշռված են, եւ համաձայն չէ այն կարծիքին, որ ՀԱՊԿ-ը փորձում է երես թեքել Հայաստանից։

ՀՀ վարչապետ Փաշինյանը նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ-i գագաթնաժողովում հայտարարել էր, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանը երեք անգամ (2021-ի մայիսի 11-ին եւ նոյեմբերի 14-ին եւ 2022-ի սեպտեմբերի 13-ին) ենթարկվել է ադրբեջանական ագրեսիայի, բռնազավթվել է Հայաստանի 140 քառ. կմ տարածքը:

Փաշինյանը հրաժարվեց «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրերը եւ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը ստորագրելուց՝ ընդգծելով, որ փաստաթուղթը բավականաչափ մշակված չէ։ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի՝ իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը կարող է նշանակել կազմակերպության հրաժարում դաշնակցային պարտավորություններից, իսկ Ադրբեջանն այն կմեկնաբանի որպես կանաչ լույս ՀԱՊԿ-ից՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար:

«Եթե Հայաստանն անհրաժեշտ համարի կամ որոշում ընդունի միջոցառումների այս ամբողջ փաթեթի (6 կետ) կամ առանձին կետերի, այդ թվում ՝ առաքելության վերաբերյալ, ապա դա կարելի է կազմակերպել, ընդ որում՝ բավական օպերատիվ»,- նշել է նա։ Ըստ Զասի` դա օգտակար կլիներ ստեղծված իրավիճակում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս դիվանագետի որդին Վիեննայում լրտեսել է Մոսկվայի օգտին
հաջորդը
10 հազար լարի՝ զորակոչը 1 տարով հետաձգելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն