• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ներդրումային դատական վեճերի գործընթաց ընդդեմ Ադրբեջանի

aliq 12:08 | 20.12.2022
aliq 12:08 | 20.12.2022
Willkie Farr & Gallagher LLP

Willkie Farr & Gallagher LLP փաստաբանական ընկերությունը դեկտեմբերի սկզբին 19 հայ ներդրողների խմբի անունից, 1994 թվականի Էներգետիկ խարտիայի պայմանագրի (ECT) դրույթներից ելնելով, դատական վեճի ծանուցում է ներկայացրել Ադրբեջանի Հանրապետության դեմ:

Վեճն առնչվում է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի չճանաչված հանրապետության տարածաշրջանում տեղակայված 18 փոքր հիդրոէլեկտրակայաններում հայցվորների (կլիենտ) կատարած ներդրումներին: Նշված տարածքներն Ադրբեջանը հետ է գրավել 2020-ի վերջին՝ 44-օրյա զինված հակամարտության արդյունքում, որը հայտնի է որպես «Ղարաբաղյան երկրորդ պատերազմ»։

Ներդրողները հարյուր միլիոնավոր ԱՄՆ դոլարի փոխհատուցում են պահանջում Ադրբեջանից՝ իրենց ներդրումների բռնագրավման հետեւանքով Ադրբեջանի պատճառած վնասների, ինչպես նաեւ տվյալ պետության թույլ տված անարդարացի եւ անհամաչափ վերաբերմունքի, խտրականության եւ ECT-ի դրույթների եւ ընդհանուր միջազգային իրավունքի այլ խախտումների համար:

Սա հանրայնորեն առաջին հայտնի ներդրող-պետություն դատական վեճն է, որը ծագել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նման խմբային պահանջներով գործերը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին ավելի տարածում կունենան ներդրումային արբիտրաժում:

Willkie-ի թիմից Գրեգուար Բերտրուն, Սերգեյ Ալյոխինը եւ Դմիտրի Բայանդինը համագործակցում են Հայաստանում գործող փաստաբանների հետ:

Տեղեկանք

Willkie Farr & Gallagher LLP-ը մոտ 1100 փաստաբաններից բաղկացած միջազգային իրավաբանական ընկերություն է, որը գրասենյակներ ունի Բրյուսելում, Չիկագոյում, Ֆրանկֆուրտում, Հյուսթոնում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Միլանում, Նյու Յորքում, Պալո Ալտոյում, Փարիզում, Հռոմում, Սան Ֆրանցիսկոյում եւ Վաշինգտոնում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը գրավել է 3-րդ հորիզոնականը
հաջորդը
Բազմաչափ աղքատությունը Հայաստանի հյուսիսում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն