• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Human Rights Watch-ի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ

aliq 13:36 | 21.12.2022
aliq 13:36 | 21.12.2022
Human rights watch

Միազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ահազանգում է դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման վտանգների մասին։

Փակված ճանապարհը թույլ չի տալիս նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին լքել շրջանը։ Ավելի քան հազար մարդ  արգելափակման մեջ են այս կամ այն կողմից եւ չեն կարողանում հասնել իրենց տները: Նրանց թվում կան տասնյակ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդությամբ մեկնել էին Հայաստանի մայրաքաղաք Երեւան, եւ այժմ նրանց արգելված է վերադառնալ իրենց տները՝ ծնողների մոտ։

Ադրբեջանի իշխանությունները եւ  ռուս խաղաղապահները պետք է ապահովեն ազատ տեղաշարժը

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատեւ արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետեւանքների»,- ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները եւ այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն ազատ տեղաշարժը եւ մարդկանց հասանելիությունը հիմնական ապրանքներին ու ծառայություններին։ Որքան երկար տեւի հիմնական ապրանքների մատակարարման եւ ծառայությունների իրականացման խափանումը, այնքան ավելի մեծ կլինի վտանգը քաղաքացիական անձանց համար»:

Խաղաղապահների բեռնատարների բեռները նախատեսված չեն եղել ԼՂ հանրության համար

Մինչ ճանապարհը փակ է հանրության եւ ապրանքների փոխադրման համար, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուսական խաղաղապահ ուժերի մի քանի բեռնատարների, որոնք ենթադրաբար հումանիտար ապրանքներ են պարունակում, թույլատրվել է անցնել, թեեւ պարզ չէ, թե ում համար են նախատեսված այդ բեռները: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Human Rights Watch-ին ասել է, որ դրանք նախատեսված չեն եղել Լեռնային Ղարաբաղի հանրության համար:

Անկախ նրանից՝ ցուցարարներն իրակա՞ն բնապահպանական մտահոգություններ ունեն, թե՞ այլ դժգոհություններ, Ադրբեջանը պետք է նպաստի խաղաղ բողոքի իրավունքի իրացմանը՝ ապահովելով բաց ճանապարհ, բողոքի ցույցը չզրկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հիմնական ծառայություններից օգտվելու եւ ազատ տեղաշարժի իրավունքից:

Հայտարարության մեջ շեշտվել է, որ հումանիտար իրավիճակն ավելի էր սրվել ԼՂ բնական գազի մատակարարման խափանմամբ, քանի որ Հայաստանից մատակարարվող գազի խողովակաշարերն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջաններով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԱԿ-ը չի կարող հաստատել Բաքվի մեղադրանքները․ Միրոսլավ Ենչա
հաջորդը
Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա. Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն