• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Իրանի հետ միջուկային գործարքը ԱՄՆ օրակարգում չէ. Սպիտակ տուն

aliq 18:28 | 21.12.2022
aliq 18:28 | 21.12.2022
John Kirby
լուս․ Susan Walsh

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմն օրակարգից հանել է Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը։ Նա նշել է, որ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն այս պահին ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում չէ։ Քիրբին ընդգծել է, որ իրանական գործարքի հարցում որեւէ առաջընթաց չի նկատվում։

Հրապարակված մի տեսագրությունում դրա մասին խոսել է նաեւԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, թե գործարքը մեռել է, բայց ԱՄՆ-ը դրա մասին չի հայտարարի։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015-ին Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Իրանի մասնակցությամբ երկարատեւ բանակցություններով: 2018-ի մայիսին ԱՄՆ վարչակազմը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից։ Անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում սկսվեցին Իրանի միջուկային ծրագրի եւ ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները։

2021-ի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաեւ Իրանի դիրքորոշումները։

Մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը չի թողնի, որ Իրանը միջուկային զենք ստանա
հաջորդը
Ռուսաստանն ու Թուրքիան հին մրցակից են եւ հին բարեկամ

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Երբ ամերիկյան Abrams տանկերը կհասնեն Ուկրաինա, ըստ ամերիկյան...

    15:02 | 30.01.2023
  • Հացահատիկի գլոբալ շուկային սպառնացող ռիսկերն ըստ Financial Times-ի

    14:12 | 30.01.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ...

    13:46 | 30.01.2023
  • ԿԽՄԿ միջնորդությամբ 19 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան

    13:25 | 30.01.2023
  • Հաագայի դատարանում կմեկնարկեն ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դատավարական...

    13:00 | 30.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

  • 4

    Թանգարանը գրեթե պատրաստ է, կամք չկա

  • 5

    Հայաստանի արեւմտյան «սիրախաղն» ու ռուսական սպառնալիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա