• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ՀՀ-ն ձեռքից բաց թողեց ՄԱԿ-ում կարեւոր բանաձեւի ընդունման պատեհությունը․ Զուրաբյան

aliq 18:53 | 21.12.2022
aliq 18:53 | 21.12.2022
Levon Zurabyan

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների անգործության հետեւանքով Լաչինի միջանցքի փակման հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին միջանցքի վերագործարկման համար Հայաստանը լավ հնարավորություն է բաց թողել։

Զուրաբյանը մասնավորապես նշում է, որ ՄԱԿ-ի խարտիայի 32-րդ հոդվածի համապատասխան Հայաստանը՝ որպես  քննարկվող վեճի կողմ եւ ԱԽ նիստին մասնակցելու հրավիրված ՄԱԿ-ի անդամ պետություն, ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանոնակարգի միջանկյալ դրույթների» 6-րդ գլխի 38-րդ դրույթի, կարող էր ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ, որը Անվտանգության խորհրդի անդամ որեւէ պետություն կդներ քննարկման:

Ըստ քաղաքական գործչի՝ Լաչինի միջանցքի արգելափակման քննարկման նիստում ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների միջեւ այդ արգելափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին կոնսենսուս էր ձեւավորվել:

Զուրաբյանը նշում է, որ նման կոնսենսուսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող էր նախաձեռնել համապատասխան բանաձեւի ընդունում, ինչը, եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական եւ իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը միջազգային իրավունքի տեսակետից ամենածանրակշիռ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, են: Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն մեր հանրությանը, թե ինչու նման քայլ չեն ձեռնարկել եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին չեն ներկայացրել նախագիծը քվեարկությանը դնելու առաջարկով»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լեւոն Զուրաբյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանն ու Թուրքիան հին մրցակից են եւ հին բարեկամ
հաջորդը
ՌԴ-ում պարտադիր զինծառայության կզորակոչեն 21 տարեկանի՞ց

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Հրեա ծայրահեղականների հերթական հարձակումը Երուսաղեմում

    20:30 | 03.02.2023
  • Ռուսաստանի դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին

    20:08 | 03.02.2023
  • Չստուգված կայքերում բանկային քարտի տվյալները մի՛ լրացրեք

    19:45 | 03.02.2023
  • Ոչ մի երկրի ինքնիշխան տարածքը խախտելու մտադրություն չկա․...

    19:07 | 03.02.2023
  • ԵԱՏՄ միասնական կրիպտո արժո՞ւյթ կստեղծվի

    18:43 | 03.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Կա՛նգ առ, հապաղի՛ր

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա