• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կանխել ադրբեջանական ապատեղեկատվությունը միջազգային ասպարեզում

aliq 17:26 | 27.12.2022
aliq 17:26 | 27.12.2022
Lachin road

ՀՀ լրագրողական կաղմակերպությունները հայտարարություն են տարածել, որ դեկտեմբերի 12-ից ի վեր, երբ Ադրբեջանը փակեց Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծվել է ոչ միայն հումանիտար խոր ճգնաժամ 120 հազար արցախցիների համար, այլ նաեւ անհնարին է դարձել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքն այդ թեժ գոտում։ Վերջիններս զրկված են ազատ տեղաշարժվելու, իրադարձությունների կիզակետում իրավիճակին ծանոթանալու եւ խնդիրը լուսաբանելու հնարավորությունից։

Երեւանից դեպի իրադարձությունների վայր մեկնող լրագրողներին ու օպերատորներին ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել Գորիսից այն կողմ անցնել, կամ եթե հաջողվել է հաղթահարել այդ անհիմն արգելքը, նկարահանող խմբերը հասել են առավելագույնը մինչեւ Լիսագոր գյուղ, որտեղ արդեն ռուս խաղաղապահներն են արգելել շարունակել ճանապարհը։ Լաչինի միջանցքի փակված վայրում անարգել գործում են միայն պաշտոնական Բաքվի քարոզչությունը տարածող ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հրապարակումներում խեղաթյուրում են ակնհայտ փաստերը եւ թյուրիմացության մեջ են գցում թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։ Արդյունքում հայաստանյան մեդիա լսարանը եւ միջազգային հանրությունը հնարավորություն չունեն օբյեկտիվ տեղեկություններ ստանալու ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարության հեղինակները ՀՀ Կառավարությունից, ԱԱԾ-ից եւ ՀՀ ոստիկանությունից պահանջում են դադարեցնել անհիմն խոչընդոտումները եւ առավելագույնս աջակցել հայաստանյան լրատվամիջոցներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում՝ նշելով, որ դա բխում է նաեւ ՀՀ պետական եւ ազգային շահերից։ Հայտարարության հեղինակները համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին կոչ են անում Արցախյան հակամարտության գոտի գործուղելու իրենց թղթակիցներին ու նկարահանող խմբերին, ակտիվորեն լուսաբանելու Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով առաջացած հումանիտար ծանր ճգնաժամը եւ դրանով իսկ կանխելու ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը միջազգային ասպարեզում։

Հայտարարությանը միացել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Լրագրողների «ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Գորիսի մամուլի ակումբը,  «Լրագրողներ հանուն ապագայի», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» եւ «Ֆեմիդա» ՀԿ-ները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը, Ալիեւն ու Պուտինը զրուցել են Սանկտ Պետերբուրգում
հաջորդը
Ապատեղեկատվությունը եւ սոցիալական ցանցերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն