• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մակրոնին կոչ են արել երաշխավորելու հայերի անվտանգությունը

aliq 14:11 | 28.12.2022
aliq 14:11 | 28.12.2022
Macron

Ֆրանսիացի ավելի քան մեկ տասնյակ քաղաքական առաջնորդներ համատեղ նամակ են հրապարակել Le Monde օրաթերթում` նախագահ Էմանուել Մակրոնին հորդորելով անհապաղ միջամտել Հայաստանի եւ Արցախի շուրջը գործընթացներին՝ կանխելու համար անուղղելին:

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները նկարագրել են Ադրբեջանի շրջափակման մեջ հայտնված Արցախում տիրող իրավիճակը․ հումանիտար մեծ աղետի վտանգ, 120 հազար մարդ, որոնց թվում՝ 30 հազար երեխա, զրկված է կենսական պաշարներից՝ ներառյալ սննդից եւ բժշկական անհրաժեշտ միջոցներից։

Նամակի հեղինակները շեշտում են, որ ստեղծված իրավիճակը 2020-ից ի վեր հայերի, ընդ որում՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների դեմ Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբն է, եւ Բաքվի գործողություններն իրենց հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, ցանկացած առիթ օգտագործելու է՝ հալածելու հայերին էթնիկ զտման նպատակով:

Թվարկելով հայերի դեմ Բաքվի գործողությունները՝ պատերազմական հանցագործությունները, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, էթնիկ ատելության քարոզը, մշակութային ժառանգության ոչնչացումը, խաղաղ բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները, ֆրանսիացի օրենսդիրները նկատում են, որ ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիան կմիջամտեր։

Քաղաքական սկզբունքային տարաձայնություններ ունեցող օրենսդիրները շեշտել են, որ անգամ իրենք են մի կողմ դրել քաղաքական մրցակցությունը՝ Հայաստանին եւ Արցախին աջակցություն հայտնելու համար, եւ խոստովանել են, որ Ֆրանսիան իր այդ ճիչը հնչեցրեց ավելի քան մեկ դար ուշացումով։ Մինչդեռ ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ եւ մտավորական Ժան Ժորեսը դեռ 1896 թվականին էր կոչ անում փրկելու հայերին՝ Ֆրանսիային մեղադրելով թափված արյանը, անմարդկային եւ վայրագ արարքներին լուռ, հետեւաբար՝ մեղսակից» լինելու համար:

Ֆրանսիական առաջատար քաղաքական ուժերի առաջնորդները Մակրոնին մի շարք քայլեր են հուշել․ դատապարտել Ադրբեջանին միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի տարածքի բռնազավթման, պատերազմական ոճրագործությունների համար, Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն, Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն, հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների գործընկերներին համոզել ձեռնարկել նույն քայլերը եւ միասին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:

Ֆրանսիացի օրենսդիրները երկրի նախագահին հորդորել են աշխատել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու ուղղությամբ:

Ֆրանսիացի պատգամավորները համոզված են՝ Էմանուել Մակրոնը կարող է կանխել պատմության կրկնությունը եւ ապացուցել, որ Ֆրանսիան ազատ է եւ կարող է ձերբազատվել քաղաքական կամ տնտեսական կարճատես ռազմավարություններից հանուն իր հումանիստական իդեալների պաշտպանության:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Թումո-Կողբից» հրատարակչություն եւ կրթություն. Արման Բարսեղյան
հաջորդը
Կարմի խաչը Արցախից եւս 3 հիվանդի է տեղափոխել Երեւան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն