• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ հայտարարությունը չի ընդունվել

aliq 15:00 | 01.01.2023
aliq 15:00 | 01.01.2023
UN Security Council

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը Ֆրանսիայի մոտեցման պատճառով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ չի ընդունվել։ «Չեմ կարող չնշել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մամուլի համար հայտարարություն չընդունելու պատճառների մասին տեղեկատվության բացարձակ կեղծ ներկայացումը»,- իր տելեգրամյան գրառման մեջ նշել է Պոլյանսկին:

Ըստ նրա՝ ՌԴ մշտական ներկայացուցչությունը ԱԽ-ի արձագանքի մշակման համատեքստում ամենասկզբից տրամադրված է եղել կառուցողական աշխատանքի։ Երեւանի խնդրանքով այդ գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, որոնք անտեսել են մեր առաջարկների ճնշող մեծամասնությունը՝ հաշվի առնելով ԱԽ մյուս անդամների խմբագրումները։ «Փարիզի նման հնարքների կեղծությունն ակնհայտ է։ Եվ սա այն դեպքում, երբ մենք, ի տարբերություն արեւմտյան երկրների, ոչ թե խոսքով, այլ գործով զբաղվում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, ներառյալ՝ Լաչինի միջանցքի խնդրով»,-ընդգծել է դիվանագետը:

Պոլյանսկին նշել է, որ ՌԴ խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը եւ կողմերի հետ շփումներում վիճելի հարցերի հանգուցալուծում են փնտրում։ «Անկախ ներկայիս սրացումից, կարգավորման հիմք են մնում բարձր մակարդակի չորս համատեղ հայտարարությունները, որոնք հավանության են արժանացրել ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը։ Հայտարարության վրա աշխատելու ընթացքում մեր նախկին արեւմտյան գործընկերները քաջություն չգտան հիշատակել այդ փաստաթղթերը եւ ՌԴ խաղաղապահների ջանքերը»,- նշել է Պոլյանսկին։

Ավելի վաղ Փաշինյանը Մոսկվային կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում նախաձեռնել ԼՂ-ում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու տրանսպորտային երթեւեկության վերականգնման ճանապարհային քարտեզ ներկայացնել: Նա նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետի խախտում է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը
հաջորդը
Տասմագամբետովը ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Փաշինյանը զրուցել է Սիրիայի եւ Թուրքիայի նախագահների հետ

    23:07 | 07.02.2023
  • Երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի....

    17:52 | 07.02.2023
  • Ճապոնիան մտադիր է ՌԴ-ի հետ հաշտության պայմանագիր կնքել

    16:57 | 07.02.2023
  • Երեւանը ստացել է Բաքվի պատասխանը եւ ուսումնասիրում է...

    16:25 | 07.02.2023
  • Ռուսական «Всенаука» գիտալուսավորչական ծրագիրը փակվում է

    15:56 | 07.02.2023

ընտրանի

  • 1

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 2

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ի՞նչ խնդիրների են բախվում կին կալանավորները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա