• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Խտանյութում մետաղների պարունակությունը կստուգվի արտերկրում

Մարի Չաքրյան 20:44 | 20.01.2023
Մարի Չաքրյան 20:44 | 20.01.2023
government Armenia

Կառավարությունը հաստատել է արտասահմանյան մասնագիտացված լաբորատորիաների ցանկը, որոնք այսուհետեւ կորոշեն Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալած կազմակեր­պու­թյունների մատակարարած խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը: Դրանք են՝ «ԷՅԷԼԷՍ» Լիմիթեդ (Ավստրալիա), անգլիական «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ եւ «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ», ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. եւ շվեյցարական «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերությունների լաբորատորիաները:

Մինչ օրս խտանյութում մետաղների վերջնական պարունա­կու­թյունը որոշող լաբորատորիաների ցանկ սահմանված չէր: Դա չէր ապահովում մատա­կա­րար­ված խտանյութում մետաղների պարունակության վերաբերյալ թափանցիկության եւ կան­խա­տեսե­­լիության անհրաժեշտ մակարդակ:

Լաբորատորիաների եզրա­կա­ցությունները հիմք կլինեն ռոյալթիի հաշվարկման համար, ինչն էլ, ֆինանսների նախարարության հիմնավորմամբ, կնպաստի ոլորտում հարկման համակարգի արդյունավետության բարձրացմանն ու հավասար պայ­ման­­­ների ստեղծմանը: Ըստ ֆինանսների նախարարության՝ գործընթացը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում:

Կառավարության որոշումը կոչված է ապահովելու հար­կա­յին օրենսգրքի համապատասխան հոդվածի կիրարկումը: Բացի դրանից՝ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է ռոյալ­թիների մեխանիզմի բարեփոխում՝ հանքարդյունաբերության հարկ­ման արդար եւ երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներ­դրման միջոցով, որն էլ իր հերթին կապահովի ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործումն ու բնական պաշարների գեր­շա­­­հագործման բացառումը:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նազարբաեւին սրտի վիրահատություն են կատարել
հաջորդը
Կիեւյան կամրջով երթեւեկությունը 9 ժամով կդադարի

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Վրաստանի բանտերում պատիժ է կրում 47 երկրի 654...

    15:57 | 06.02.2023
  • Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային պարիսպ կկառուցվի

    15:32 | 06.02.2023
  • Ադրբեջանը կրկին փակել է Արցախ մտնող գազատարը

    15:08 | 06.02.2023
  • Նախորդ շաբաթ տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ....

    14:46 | 06.02.2023
  • Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

    14:22 | 06.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա