• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Հասմիկ Բալեյան 14:30 | 26.01.2023
Հասմիկ Բալեյան 14:30 | 26.01.2023
SOS mechanism

2023 թվականից Հայաստան ներմուծվող բոլոր ավտոմեքենաները պետք է ունենան SOS կոճակ: 2023 թվականի ընթացքում կիրականացվեն համապատասխան աշխատանքներ, իսկ 2024 թվականի սկզբից վթարային իրավիճակում կգործի ավտոմեքենաներում տեղադրված արտակարգ օպերատիվ ծառայության SOS համակարգը։ Վթարային իրավիճակներում արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի ավտոմատացված համակարգը նախատեսված է վթարների դեպքում մահացության կրճատման եւ վթարների հետեւանքներն արագ վերացնելու համար։

Համակարգի ներդրման պահանջը սահմանված է 2020 թվականի հուլիսի 16-ի «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ (կամ) օգտագործվող սարքավորումների եւ մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագրով եւ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով։ Դա նշանակում է՝ ԵԱՏՄ տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն վթարի արագ արձագանքման համակարգի SOS կոճակով։

SOS համակարգը կգործի ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, այլեւ արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ եթե մեքենան փչացել է եւ ձմռանը ճանապարհին է մնացել, վարորդը կարող է ազդանշան ուղարկել:

Համակարգի միջոցով վարորդը միանալու է զանգերի կենտրոնին, որի միջոցով զանգը կուղղորդվի համապատասխան ծառայությանը։

Armen SimonyanՏարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ այս համակարգի միջոցով վթարային իրավիճակներում, եթե նույնիսկ վարորդն ի վիճակի չէ սեղմելու վթարի արագ արձագանքման համակարգի կոճակը, համակարգն ավտոմատ կերպով օպերատորին տեղեկություն կհաղորդի՝ նշելով կոորդինատները։

«Վթարային իրավիճակներում արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի ավտոմատացված համակարգը ոստիկանությանը, շտապ բուժօգնության եւ փրկարար ծառայություններին հնարավորություն կտա ստանալու վթարված մեքենայի մասին տեղեկություն եւ արագ արձագանքելու տեղի ունեցած վթարներին, հատկապես բնակավայրից հեռու լեռնային շրջաններում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, ինչը մարդկանց կյանքին եւ առողջությանը պատճառված վնասները կհասցնի նվազագույնի, կնվազեցնի մահացության մակարդակը»,- նշում է Արմեն Սիմոնյանը։

Համակարգը կներդնի պետությունը, եւ դրանից օգտվելու համար վճար նախատեսված չէ։ Ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված է 900 մլն դրամ։ Համակարգի ներդրման գործառույթը վերապահված է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ այն իրականացնելու ընթացքում կորոշվի՝ զանգերի կենտրոնը ո՛ր գերատեսչությունը պետք է ղեկավարի:

Համակարգի ստացած տեղեկությունն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել նաեւ ԱՊՊԱ համակարգը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը
հաջորդը
Մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն մտել է Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա