• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Կալանքի արդյունավետ այլընտրանք

Հասմիկ Բալեյան 13:00 | 28.01.2023
Հասմիկ Բալեյան 13:00 | 28.01.2023
arrest

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված եւ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար արդարադատության նախարարությունը ձեռք է բերել էլեկտրոնային հսկողության սարքավորումներ եւ դրանց համապատասխան ծրագիրը։

Էլեկտրոնային վերահսկողության սարքավորումները կկիրառվեն նաեւ 2023 թվականի հուլիսի 1-ից քրեական օրենսգրքով նախատեսված՝ ազատազրկման այլընտրանք համարվող նոր պատժատեսակի՝ ազատության սահմանափակման դեպքում։ Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում: Էլեկտրոնային հսկողության սարքավորումներն ամրացվելու են մեղադրյալի ձեռքին կամ ոտքին, ինչի միջոցով Պրոբացիայի ծառայությունը հնարավորություն կունենա հսկելու անձի տեղաշարժը եւ խախտումների դեպքում միջոցներ ձեռնարկելու խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկումն ապահովելու նպատակով Պրոբացիայի ծառայության 30 աշխատակից անցել է վերապատրաստման դասընթացներ, որոնք լինելու են շարունակական:

Նախկինում մեր երկրում էլեկտրոնային հսկողության սարքեր չեն եղել։ Դրանք առաջին անգամ կիրառվել են 2023 թվականի հունվարի 7-ին Երեւանում: Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել 200 էլեկտրոնային հսկողության շղթա, 150 ներտնային վերահսկման սարք:

Sirvard Gevorgyan«Շղթաները նախատեսված են ե՛ւ ձեռքին, ե՛ւ ոտքին ամրացնելու համար։ Էլեկտրոնային հսկողության սարքի՝ անձի ոտքին կամ ձեռքին ամրացվելու սկզբունքը որոշվում է ըստ նպատակահարմարության, այսինքն՝ էլեկտրոնային հսկողության շղթայի՝ համապատասխան կիրառման դեպքում առավել արդյունավետ կարգավորում ստանալու հնարավորության: Սարքավորումները ձեռք են բերվել Լեհաստանի Հանրապետությունից, ծախսվել է 220 միլիոն ՀՀ դրամ»,- պատասխանելով «Ալիք Մեդիայի» գրավոր հարցմանը՝ նշում է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գեւորգյանը։

Էլեկտրոնային հսկողության սարքավորումները կարող են կիրառվել այն մեղադրյալների նկատմամբ, որոնց վերաբերյալ դատարանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոց կամ այն դատապարտյալների, նկատմամբ որոնց վերաբերյալ դատարանի որոշմամբ նշանակվել է ազատության սահմանափակում պատժատեսակ։

Դատարանը էլեկտրոնային սարքերի միջոցով հսկողություն կիրառում է պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության կատարման դեպքերում:

arrestԱրդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը վստահեցնում է՝ էլեկտրոնային հսկողության սարքավորումների ձեռքբերումը կլինի շարունակական:

Էլեկտրոնային հսկողության սարքավորումները կարող են գործարկվել բազմաթիվ անգամներ, սակայն դրանց մարտկոցները նախատեսված են մինչեւ 3 տարի ժամկետով օգտագործման համար, որից հետո դրանք հարկավոր է փոխել։

Իրավաբան Վիկտորյա Պետրոսյանն ասում է՝ ոչ միայն պատիժը կրողների, այլեւ պետության համար արդյունավետ է էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառումը։ Պատկան մարմինները կարող են ժամանակակից սարքավորումների միջոցով արդյունավետ վերահսկողություն սահմանել պատիժը կրողի նկատմամբ, բացի այդ՝ պետությունը պատիժը կրողի համար հավելյալ միջոցներ չի ծախսի՝ նրան կալանքի տակ պահելով։ Իհարկե, այս որոշումները կայացվում են այնպիսի դեպքերում, երբ պատիժ կրողը դատարանի որոշմամբ համարվում է հասարակության համար ոչ վտանգավոր։

Victoria PetrosyanԱյս օրենսդրական փոփոխության շնորհիվ  էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ մարդիկ կարող են ապրել իրենց միջավայրում, շարունակել աշխատել, բացի այդ՝ նրանց վրա հոգեբանական ճնշումը նվազագույնի է հասցվում։

«Պետք է ընդգծեմ՝ պրակտիկայում հանդիպում են այնպիսի քրեական գործեր, երբ հանցագործության մեջ կասկածվող անձը գործի քննության ընթացքում՝ մինչեւ դատարանի որոշումը, կալանքի տակ է մնում։ Ի վերջո դատարանը նրան կարող է մեղավոր ճանաչել կամ արդարացնել։ Քիչ չեն դատական գործերը, երբ դատարանի որոշմամբ կալանքի տակ պահված անձն արդարացվում է։ Նաեւ այսպիսի դեպքերի համար էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառումը շատ արդյունավետ է։

Այս սարքերը միջազգային պրակտիկայում փորձարկված, կալանքի որակյալ այլընտրանք են, եթե բոլոր մեխանիզմներն արդյունավետ գործեն»,- ասում է Վիկտորյա Պետրոսյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական կողմը դեռ չի վավերացրել
հաջորդը
Ադրբեջանական հատուկ ծառայությունները հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. Արցախի ԱԱԾ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա