• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Քոչարյանից առաջ անցավ

Արմինե Ավետյան 15:15 | 31.01.2023
Արմինե Ավետյան 15:15 | 31.01.2023
Pashinyan & Kocharyan

Ինչպես սպասվում էր, 2022 թվականին տարեկան կտրվածքով Հայաստանում տնտեսական աճը լինելու է երկնիշ թվով, Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով՝ 14,2 տոկոս։

Ամենաշատը աճել է արտաքին առեւտուրը՝ 68,6 տոկոսով։ Ընդ որում արտահանումն աճել է «գոլդ թվով»՝ 77,7 տոկոսով, ներմուծումը՝ 63,5 տոկոսով։ Տվյալները նախնական են, եւ ԱՎԿ-ն դեռ չի հրապարակել վիճակագրական մանրամասներ, թե հատկապես որ երկրների հետ է աճել առեւտուրը, բայց անցած տարվա 11 ամիսների տվյալները ցույց են տալիս, որ աճել է հատկապես Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով արեւմտյան երկրները տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ, ինչի պատճառով այդ երկիրն արտահանման ու ներկրման մեծ դժվարություններ ունեցավ։ Եվ ստիպված սկսեց այդ խնդիրները որոշակիորեն հաղթահարել երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով։

Կա նաեւ հակառակ տրամաբանությունը, որ պատերազմի պատճառով Ռուսաստանում մեծ շուկաներ են բացվել, եւ Հայաստանը փորձում է օգտվել իրավիճակից եւ ավելացնել իր արտահանումը։ Դա վերաբերում է ոչ միայն սեփական արտադրանքի, այլեւ տարբեր երկրներից ներմուծված ապրանքի արտահանմանը։ Եվ եթե մեկ տարի առաջ՝ 2021 թվականին, Հայաստանն արտահանել էր շուրջ 3 մլրդ դոլարի ապրանք, ապա անցած տարի՝ ավելի քան 5,3 մլրդ դոլարի։

ArmstatԱրտաքին առեւտրից հետո երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է, որն աճել է 28,2 տոկոսով։ Երրորդ տեղում ներքին առեւտրաշրջանառությունն է՝ 17 տոկոսով։ Այս երկու ոլորտների եւ ընդհանրապես մեր տնտեսության այսչափ մեծ աճը նույնպես պայմանավորված է Ռուսաստանով եւ ռուս-ուկրաինական պատերազմով։ Անցած տարի Ռուսաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի է եկել Հայաստան, որոնց կեսը մնացել են մեր երկրում ժամանակավոր բնակության։ Նրանք հիմնականում վճարունակ են, օգտվում են առեւտրի ու ծառայության ոլորտի օբյեկտներից եւ ապահովում են ոլորտի երկնիշ աճը։

Բարձր՝ 12,5 տոկոս աճ է գրանցվել շինարարության ոլորտում։ Այստեղ աճը տեսանելի է նաեւ անզեն աչքով։ Հատկապես Երեւանում ամենուր հարյուրավոր բազմաբնակարան շենքեր են կառուցվում։ Դրան նպաստել է Կառավարության՝ եկամտահարկի հետվերադարձի ծրագիրը, բայց առաջիկա տարիներին այն կսահմանափակվի, մասնավորպես՝ չի գործի մայրաքաղաքում։ Եվ ոլորտին աճ ապահովելու համար իշխանությունները ստիպված կլինեն այլ ծրագրեր մշակել։

Աճել է նաեւ արդյունաբերությունը՝ 7 տոկոսով, իսկ ամենաքիչը աճել է գյուղատնտեսությունը՝ ընդամենը 0,4 տոկոսով։ Հատկանշական է, որ անցած տարի որեւէ ոլորտում անկում չի գրանցվել։

Նշենք, որ 2023 թվականի բյուջեի մասին օրենքում Կառավարությունը խոստացել է, որ այս տարի կապահովի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։ Բայց քանի որ անցած տարվա աճը երկնիշ է ու բավականին բարձր, դրա հիմքի վրա անգամ 7 տոկոս ավելացնելը շատ դժվար է լինելու։ Հատկապես որ մեր երկիրը գրեթե պատերազմական վիճակում է, եւ երկու հարեւանների հետ սահմանները փակ են։ Հատկապես որ այդ աճը եղել է ոչ թե տնտեսության՝ արդյունաբերության զարգացման, արտադրության ավելացման, գիտության, առողջապահության, զբոսաշրջության հիմնավոր զարգացման, այլ ընդամենը ապրանք ներկրելու եւ վճարունակ ռուսներին վաճառելու, հյուրանոցային, սրճարանային ու ռեստորանային ծառայությունները նրանց վաճառելու հաշվին։

Իսկ այս տարվա համար 7 տոկոս աճ հնարավոր կլինի ապահովել, անգամ ավելի բարձր ցուցանիշ ունենալ այն պարագայում, եթե եւս 50 հազար վճարունակ ռուսաստանցի տեղափոխվի մեր երկիր։ Չի բացառվում նաեւ, որ աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով մեր երկիրը ոչ միայն չկարողանա ապահովել ցածր տնտեսական աճ, այլեւ ունենա անկում, ինչպես եղավ 2020-ի համավարակի եւ պատերազմի տարում՝ 7,5 տոկոս անկում։

Այնուամենայնիվ պետք է նշել, որ 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը եղել է աննախադեպ բարձր, նախորդ որեւէ տարում մեր երկրի ՀՆԱ-ն այդքան մեծ աճ չի ունեցել։ Երկնիշ աճ եղել էր նաեւ 2000-ականների սկզբին, բայց ամենաբարձրը գրանցվել էր 2003-ին՝ 13,9 տոկոս։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ աճը ապահովում էր հիմնականում շինարարության ավելի քան 40 տոկոսանոց աճի հաշվին։ Անցած տարի դա եղել է արտաքին ու ներքին առեւտրաշրջանառության եւ ծառայությունների ոլորտի հաշվին։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կենսաթոշակային տարիքն այլեւս աշխատանքից ազատելու հիմք չի լինի
հաջորդը
Տեխասի հայկական եկեղեցին 2022-ի ԱՄՆ լավագույն շինություն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Առերեսվել իրականությանը

  • 2

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա