• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իմ սիրտը պետք է թաղվի Կիեւում. Սաակաշվիլի

aliq 18:55 | 01.02.2023
aliq 18:55 | 01.02.2023
Mikheil Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փետրվարի 1-ին հեռավար մասնակցելով Թբիլիսիի քաղաքային դատարանում իր գործով հերթական դատական նիստին, ուկրաիներենով հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում։ «Ես հպարտ եմ, որ բոլորը հիանում են ուկրաինացի ժողովրդով, հպարտ եմ, որ նախագահը Զելենսկին է: Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակում: Բայց եթե ես չապրեմ մինչեւ հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիեւում: Այն պատկանում է Ուկրաինային: Փառք Ուկրաինային, մահ մեր թշնամուն»,- ասել է երրորդ նախագահը Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից: Ելույթից հետո Վրաստանի նախկին ղեկավարը բարձրացրել է UKRAINIAN մակագրությամբ մարզաշապիկը եւ, որովայնը մասամբ մերկացնելով, ցույց տվել հյուծված, վտիտ մարմինը: Սաակաշվիլին հայտարարել է, թե իրեն տանջում են ու թունավորում:

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝  անցյալ տարի «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները Սաակաշվիլիի օրգանիզմում հայտնաբերել էին ծանր մետաղներ, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց տվյալներով՝ քաղաքական գործիչն ունի 10 ախտորոշում, որոնք անհամատեղելի են բանտարկության հետ։ Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Սաակաշվիլիից վերցված անալիզները ցույց են տվել թունավոր նյութերի բացակայություն։

Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ նախկին նախագահը ձեւացնում է, թե հիվանդ է։ Անցյալ տարվա դեկտեմբերից Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է Սաակաշվիլիի առողջության վիճակի պատճառով նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 1-ին անցկացնում է հերթական նիստը առողջության վիճակի պատճառով Սաակաշվիլիին ժամանակավոր կամ լրիվ ազատ արձակելու՝ նրա փաստաբանների միջնորդության առնչությամբ։ Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են դատարան՝ երրորդ նախագահի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ չեղարկելու համար։ Նիստին մասնակցել են Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, հարազատներն ու կողմնակիցները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին ու Բայդենը կարող են հանդիպել Լեհաստանում
հաջորդը
Երբեմն մենք ենք պատասխանատու, երբեմն՝ ոչ․ Նեթանյահու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն