• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 459 երեխա

aliq 16:16 | 03.02.2023
aliq 16:16 | 03.02.2023
Kharkov

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 459 երեխա։ Վիրավորվել է 919 երեխա։ «Ավելի քան 1378 երեխա է տուժել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով»,- ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազի տելեգրամյան ալիքում հրապարակված գրառման մեջ։

Ընդ որում՝ զոհված երեխաների թիվը փետրվարի 3-ի դրությամբ չի փոփոխվել՝ 459, մինչդեռ վնասվածք ստացած երեխաների թիվը աճել է՝ հասնելով 919-ի։ Ուկրաինայի գլխավոր դատախազի  գրառման մեջ նշվում է նաեւ, որ բերված թվերը վերջնական չեն։ Փորձ է արվում հստակեցնելու պատկերը այն շրջաններում, որոնք այժմ դարձել են ռազմական գործողությունների թատերաբեմ, ժամանակավոր գրավված են ռուսական ուժերի կողմից կամ էլ նոր են ազատագրվել։

Հայտնի է նաեւ, որ ռուսական զինուժի ռմբակոծությունների պատճառով վնասվել է 3126 ուսումնական հաստատություն։ Դրանցից 337-ն ամբողջապես ավերված է։ Միաժամանակ 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած ուկրաինական ոստիկանությունը ստացել է 9631 ահազանգ, որով խնդրվել է 9764 երեխայի համարել անհետ կորած։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի մտածում է արտագաղթի մասին. NDI
հաջորդը
Ղրիմում մտադիր են ազգայնացնել Ուկրաինայի քաղաքացիների ունեցվածքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն