• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի հայատյացությունն անպատիժ քարոզվում է աշխարհում․ Լեմկինի ինստիտուտ

aliq 12:00 | 04.02.2023
aliq 12:00 | 04.02.2023
Lemkin Institute for Genocide Prevention

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է։ Կառույցը բազմիցս զգուշացրել է, որ այս շրջափակումն Ադրբեջանի ղեկավարության ավելի լայն ցեղասպան նպատակների մի մասն է, որին աջակցում է նրա հավատարիմ դաշնակից Թուրքիան, եւ հայ ժողովրդի դեմ Բաքվի իրականացրած ցեղասպանության գործողությունների շարունակությունը։

Լեմկինի ինստիտուտը խիստ մտահոգված է նաեւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ հռետորաբանության համապարփակ հետեւանքներով, որոնք միանգամայն անպատիժ քարոզվում են ամբողջ աշխարհում: Տեղական եւ ազգային իշխանություններն այս տեսակի ատելության հրահրումը ոչ թե պետք է անտեսեն,  այլ հետաքննեն:

«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը շատ լուրջ է վերաբերվում մեղսակցությանը եւ հետամուտ է լինելու ցանկացած դատավարության, եթե աշխարհն աչք փակի հայ ժողովրդի աղետալի վիճակի վրա ու ականատես լինի եւս մեկ ցեղասպանության, որն այս անգամ լիովին կանխարգելելի է»,- նշված է հայտարարության մեջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրեա ծայրահեղականների հերթական հարձակումը Երուսաղեմում
հաջորդը
2022-ին Հայաստանում հանցագործություններն աճել են 24,4%-ով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն