• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ

aliq 13:30 | 06.02.2023
aliq 13:30 | 06.02.2023
Turkey & Syria earthquake

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ եւ երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը։ Նշել է, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։ «Երկրաշարժի վայրը չորս հիմնական խզվածքների միացումն է։ Մեռյալ ծովի խզվածք, Արեւելյան Անատոլիայի խզվածք, Արաբական վահան եւ Կիպրոսի աղեղ: Դա ամենամեծ երկրաշարժն էր, որը կարող էր տեղի ունենալ Օսմանիյեի եռանկյունում»,- պարզաբանել է Ահմեդ Էրջանը։ Պրոֆեսորը կոչ է արել, որ ողջ մնացածները հեռանան փլատակներից, քանի որ ուժեղ հետցնցումներ են դեռ լինելու։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը: Օջախը 10 կմ խորության վրա է։ Երկրաշարժին հաջորդել է առնվազն 78 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 7-օրյա սուգ  է հայտարարել երկրում։
«Մինչեւ փետրվարի 12-ի մայրամուտն ամբողջ երկրում եւ արտասահմանյան ներկայացուցչություններում կիջեցվի Թուրքիայի դրոշը», — տելեգրամյան ալիքի իր գրառմանմեջ նշել է Թուրքիայի նախագահը։

Զոհվել է 2900, տուժել՝  15 հազար մարդ, փլուզվել է ավելի քան 5000 շենք

Թուրքիայի 6 շրջաններում փետրվարի 6-ին՝ 04.17-ի (Երեւանի ժամանակով 05.17-ի), 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի ժամանակ ցնցումներ են գրանցվել նաեւ հարեւան Սիրիայում, բազմաթիվ քաղաքներում կան ավերածություններ ու զոհեր։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1400-ի, վիրավորվել է ավելի քան 1300 մարդ։ Ըստ Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի՝ ամենաուժեղ ցնցումները եղել են Իդլիբում, Հալեպում եւ Լաթաքիայում։ Զոհերի մեջ հայեր էլ կան։

Թսուրքիայի իշխանությունները խոստովանել են, որ զոհերի ճշգրիտ թիվը դեռ հնարավոր չէ նշել, շատերը դեռ փլատակների տակ են։ Թուրքիայ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնից ունեցած ելույթում հայտնել է, որ հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2900 -ը, տուժել է 15 հազար մարդ, փրկվել է 2470 մարդ, փլուզվել է ավելի քան 5000 շենք։

ԵՄ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային

ԵՄ խորհուրդը նախագահող Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ Եվրամիության  պետությունները պատրաստ են օգնելու Թուրքիային եւ Սիրիային երկրաշարժից հետո, որի հետեւանքով այդ երկրներում հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Իտալիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Անտոնիո Տայանին էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քաղաքացիական պաշտպանության մասնագետներ ուղարկելու Թուրքիա՝ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ Տայանին նաեւ իր աջակցությունն է հայտնել սիրիացի ժողովրդին, որը երկար տարիներ պատերազմից հետո հերթական ծանր հարվածն է ստանում:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հռոմի պապը պատրաստ է հանդիպելու Պուտինի եւ Զելենսկու հետ
հաջորդը
Մեքսիկայով ԱՄՆ գաղթող ռուսների թիվն ավելացել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն