• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միացյալ Նահանգները կես տարով չեղարկել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

aliq 14:43 | 10.02.2023
aliq 14:43 | 10.02.2023
Syria earthquake

ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր արտոնագիրը, որը 180 օրով թույլ է տալիս կատարել երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները։ Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչեւ 2023-ի օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա եւ Սիրիայից գումարների փոխանցմանը։

ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն հայտարարել է, որ արտոնագրով ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերը։ Ըստ նրա՝ Սիրիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը նախկինում նույնպես ենթադրում էր որոշ բացառություններ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների մարդասիրական օգնության տրամադրմանը։

Արտոնագիրը չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի եւ նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից՝ դա չի վերաբերում այն ​​անձանց, որոնց ունեցվածքը ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:

Նախօրեին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից մտահոգություն էին հայտնել, որ երկրաշարժից հետո Սիրիայում փլատակներում ավելի շատ մարդ է մնացել, քան Թուրքիայում, ինչը պայմանավորված է Սիրիայում որոնողափրկարարական անհրաժեշտ տեխնիկայի բացակայությամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրեմլում նախատեսում են Ուկրաինայի դեմ ձգձգվող պատերազմ վարել․ ISW
հաջորդը
Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն