• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ․ ԵԽԽՎ

aliq 22:42 | 24.02.2023
aliq 22:42 | 24.02.2023
Parliamentary Assembly of the Council of Europe

Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ: Համազեկուցողներն իրենց այցի ընթացքում այցելել են Ջերմուկ, Գորիս եւ Վարդենիս քաղաքներ եւ հարակից տարածքներ, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի մուտքը հայկական կողմից: Նրանք հանդիպել են Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված տեղի պաշտոնյաների եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։

Հորդորում են միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին

ԵԽԽՎ համազեկուցողները, ընդգծելով, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ, հիշեցրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022-ի դեկտեմբերի 21-ի եւ Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշումները՝ Վեհաժողովի բոլոր անդամ երկրներին հրավիրելով ստեղծված  իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը եւ միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։

Բարձր են գնահատել սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության ծավալումը

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին՝ ԵԽԽՎ համազեկուցողներն ուսումնասիրել են Ջերմուկ քաղաքում եւ Սոթք գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետեւանքները։ «Արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցները հավաքվել եւ պահպանվել են հետագա փորձաքննության համար։ Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմանագծից շատ հեռու»,- նշել են ԵԽԽՎ համազեկուցողները՝ բարձր գնահատելով սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ծավալումը եւ նշել նախորդ առաքելության զգալի շոշափելի արդյունքները լարվածության նվազեցման գործում։

Վերահաստատել են խորհրդարանական մակարդակով քաղաքական աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամությունը

Համազեկուցողները երկու կողմերին կոչ են անում առաջ մղելու սահմանի սահմանազատման շուրջ քննարկումները եւ պայմանավորվել սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ։ «Մեր եզրակացությունների մասին կհայտնենք ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեին նրա հաջորդ նիստում։ Նախկինի պես խիստ ուշադիր ենք վերաբերվում ապագա իրադարձություններին եւ վերահաստատում մեր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով ցուցաբերել այն ամբողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիայի եւ Նիդերլանդների ԱԳՆ-ները՝ Լաչինի հարցով ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին
հաջորդը
Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն