• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված դատական ակտերը չկատարվեն․ Վահե Գրիգորյան

aliq 13:00 | 28.03.2023
aliq 13:00 | 28.03.2023
Constitutional Court of Armenia

Իրավաբան Վահե Գրիգորյանը (չշփոթել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ) անդրադարձել է Հռոմի կանոնադրությունը ՀՀ Սահմանադրությանը չհակասող ճանաչելու Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը։ Նա շեշտել է, որ Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշում ընդունելով` Սահմանադրական դատարանն, ըստ էության, հակասող է ճանաչել իր իսկ դատական ակտը` 2004 թվականի օգոստոսի 13-ի որոշումը, երբ Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995-ի ՀՀ Սահմանադրությանը հակասող։

Վահե Գրիգորյանը նշել է, որ Հռոմի ստատուտի կարգավորումներով` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում։ Ըստ իրավաբանի` ներում կամ համաներում շնորհելու վերոհիշյալ դրույթները գործող Սահմանադրության մեջ նույնպես ամրագրված են, բայց եթե Հռոմի փաստաթուղթն արդեն ճանաչվել է մայր օրենքին համապատասխանող, ապա մենք նաեւ քրեական դատավարության տեսանկյունից ունենալու ենք լուրջ խնդիրներ։ «Սա արդեն ինքնիշխանության դրույթի որոշակի սահմանափակում նախատեսող ընթացակարգ է, որովհետեւ պետությունն ինքն է նախագահի հրամանագրով ներում եւ համաներում շնորհում, կամ նման քայլ կարող է կատարել ԱԺ-ն։ Հենց այդ հիմքով 2004-ին ՍԴ-ն Հռոմի  փաստաթուղթը հակասող էր ճանաչել մեր Սահմանադրությանը»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանը։

«Պատկերացնենք, որ, օրինակ, Ադրբեջանն է Հռոմի ստատուտի շրջանակում միջազգային քրեական իրավունքով արգելված արարքի հարց բարձրացնում Եվրոպական դատարանում եւ կաշառքի միջոցով հասնում ինչ–որ դատավճռի։ Պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանում քանի անձ կարող է միջազգային քրեական հետախուզման եւ Հռոմի ստատուտի շրջանակում քրեական հետապնդման ենթարկվել»,- նշել է Գրիգորյանը։ Իրավաբանը նշել է, որ բազմաթիվ երկրներ զերծ են մնում Հռոմի փաստաթուղթը վավերացնելուց, քանի որ միջազգային քրեական դատարանը, նրանց կարծիքով, առաջացնում է խնդրահարույց իրավիճակ։ Անդրադառնալով միջազգային դատական պրակտիկային` Գրիգորյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, օրինակ, Հաագայի միջազգային դատարանի որոշումը դեռ կյանքի չի կոչվել։ Նրա համոզմամբ՝ Արեւմուտքի երկրները տարբեր հիմքեր կգտնեն, որպեսզի ՀՀ-ի օգտին ընդունված դատական ակտերը չկատարվեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղարաբաղյան պոեմ
հաջորդը
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Բելառուսը մեկ տարում ՌԴ-ին է փոխանցել 131,5 հազար...

    16:52 | 10.06.2023
  • Նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ ՀՀ փոխվարչապետի գրասենյակ

    14:49 | 10.06.2023
  • ՌԴ դեսպանը կոչ է արել իրավիճակին նայելու ավելի...

    13:30 | 10.06.2023
  • Թուրքիան Կոսովոյում կստանձնի ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարումը

    14:16 | 09.06.2023
  • Փրկարարները 2 օրում 15 օձ են հայտնաբերել

    13:00 | 09.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Գյումրիում «Օդա» գնալն արդիական է

  • 3

    ՄԻՊ-ի սպասելի ձախողումը

  • 4

    Հայաստանի ազգային գրադարանը եւ թվային անկախության խնդիրը

  • 5

    Չընդհատվող, անվերջանալի նահանջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա