• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հակահարձակման անցնելու համար պետք է 100 %-ով պատրաստ լինենք․ Շմիգալ

aliq 18:42 | 12.04.2023
aliq 18:42 | 12.04.2023
Denis Shmigal Prime Minister Ukraine

Ըստ ամերիկյան CNN-ի՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսի համոզմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունները մարտի դաշտում կարող են դիվանագիտական ​​կարգավորման հեռանկարներ ստեղծել։ Ամերիկյան հետախուզության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը կրկնապատկել է իր ռազմական ջանքերը։ ԿՀՎ տնօրենը հավելել է, որ Կիեւը Վաշինգտոնի աջակցությամբ կարող է հակահարված հասցնել Մոսկվային։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Արեւմուտքը ճնշում չի գործադրում Կիեւի վրա հակահարձակման ժամկետների առնչությամբ, նման ճնշում ավելի շատ ուկրաինական հասարակությունից ենք զգում։ «Մեր բոլոր բարեկամները հասկանում են, որ հակահարձակման անցնելու համար պետք է 100 տոկոսով պատրաստ լինենք: Հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ»,- հավելել է Շմիգալը։ Նա ընդգծել է, որ հակահարձակմանը պատրաստվելու համար Կիեւին լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ: «Մեզ ավելի շատ հրետանի, զինամթերք, միջին եւ մեծ հեռահարության հրթիռներ, տանկեր եւ կործանիչներ են պետք»,- ասել է վարչապետը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի անսասան աջակցությունն Ուկրաինային եւ նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու ջանքերին: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ իր ուկրաինացի գործընկեր Ալեքսի Ռեզնիկովի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը շատ բան պետք է անի անհրաժեշտ հաջողությանը հասնելու համար։ Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ հետախուզության տեսանկյունից Ուկրաինան դեռ խնդիրներ ունի զորքերի կենտրոնացման եւ զինամթերքի ու տեխնիկայի առումով, եւ ներկա պայմաններում Կիեւը հնարավորություն ունի Ռուսաստանից հետ գրավելու բռնազավթված տարածքների միայն մի փոքր մասը: Մինչդեռ Կիեւը նախատեսում է վերադարձնել Ուկրաինայի արեւելյան շրջանները եւ առաջ շարժվելով դեպի հարավ՝ ռուսական բանակին կտրել Ղրիմից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-6
հաջորդը
Մեր ընտրողն է ձեւավորել այս խորհրդարանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն