• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը՝ 122-օրյա շրջափակման տվյալներով

aliq 17:27 | 12.04.2023
aliq 17:27 | 12.04.2023
Գեղան Ստեփանյան, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ապրիլի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը Ադրբեջանի կողմից Արցախի քառամսյա (122-օրյա) շրջափակման հետեւանքով մարդու անհատական եւ հավաքական իրավունքների խախտումների մասին: Համապարփակ ու մանրամասն ներկայացվում են խորացող հումանիտար ճգնաժամը եւ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունն արտացոլող 7 անհատական, 5 խոցելի խմբերի եւ 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ։

12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 183 անգամով (298 հազար 900-ի փոխարեն՝ 1638 մուտք եւ ելք)։  Ճանապարհով գրեթե 48 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (112 հազար 240-ի փոխարեն՝ 2362 մեքենայի մուտք եւ ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի եւ ՌԴ խաղաղապահների կողմից)։ Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (48 հազար 800 տոննայի փոխարեն՝ 4089 տոննա)։ Շրջափակման հետեւանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա։ Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1060 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Գազի եւ էլեկտրաէներգիայի խափանումները հանգեցրել են անտառահատումների

Ադրբեջանը հանրագումարային 56 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Արդեն 93 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային եւ վթարային անջատումների։ Գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների՝ լրացուցիչ շուրջ 7400 ծառի հատում, դա էլ իր հերթին լրացուցիչ երկարաժամկետ խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում։ Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 230 միլիոն դոլարի վնաս

Փաստացի աշխատանքը եւ եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10 հազար 300 մարդ (ներառյալ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 230 միլիոն  ԱՄՆ դոլարի վնաս։ Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30 հազար երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20 հազար տարեց, 60 հազար իգական սեռի ներկայացուցիչ եւ 15 հազար տեղահանված անձ։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը եւ նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա»,- նշված է Արցախի Պաշտպանի թարմացված զեկույցում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան քայլեր է ձեռնարկում լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովա
հաջորդը
Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-6

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն