• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արհեստական ​​բանականության ստեղծած պատկերը հաղթել է հեղինակավոր մրցույթում

aliq 14:38 | 18.04.2023
aliq 14:38 | 18.04.2023
Boris Eldagsen

Բեռլինաբնակ նկարիչ Բորիս Էլդագսենը դարձել է Sony World Photography Awards-ի 2023-ի հաղթողներից մեկը՝ ներկայացնելով արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծված «Pseudomnesia» աշխատանքը։ Նրա հաղթանակը լուրջ տարաձայնություններ է առաջացրել, եւ Էլդագսենը որոշել է հրաժարվել մրցանակից։ «Արհեստական ​​ինտելեկտի եւ լուսանկարչության միջոցով ստեղծված պատկերները չպետք է մրցակցեն միմյանց հետ նման մրցույթում։ Դրանց էությունը տարբեր է։ Արհեստական ​​ինտելեկտը լուսանկարչություն չէ։ Ուստի ես չեմ ընդունի մրցանակը»,- նշել է Էլդագսենը։

Ըստ PetaPixel պարբերականի՝ համաշխարհային լուսանկարչական կազմակերպության անցկացրած ամենամյա լուսանկարչական մրցույթին գերմանացին ներկայացրել է «Էլեկտրիկ» անունով պատկերը։ Նկարում պատկերված են երկու կին, որոնք իբր արվել են լուսանկարչության տեխնոլոգիայի հայտնագործման առաջին օրերին: Այն ներկայացված էր «Ստեղծագործություն» անվանակարգում։ Այդ աշխատանքը «Pseudomnesia. Fake Memories» կոչվող շարքի մի մասն է, որի վրա Էլդագսենն աշխատում է 2022-ից: Օգտագործելով 1940-ականների տեսողական լեզուն՝ Բորիս Էլդագսենը ստեղծում է իր պատկերները՝ որպես կեղծ հիշողություններ «Pseudomnesia» անցյալի մասին․ մի բան, որը երբեք չի եղել, եւ որը ոչ ոք չէր կարող լուսանկարել։

Համաշխարհային լուսանկարչության կազմակերպությունն իր հերթին հրապարակային հայտարարություն չի արել մրցանակից հաղթողներից մեկի հրաժարվելու մասին։ Իսկ Էլդագսենի աշխատանքի մասին բոլոր հիշատակումները հեռացվել են մրցույթի կայքից։

Ավելի վաղ ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Մասլովի լուսանկարների շարքը ռուս զավթիչների՝ Կիեւի շրջանի ավերած բնակավայրերից հայտնվել էր Sony World Photography Awards 2023 մրցույթի եզրափակիչ ցանկում։ Սակայն այդ աշխատանքները նրան հաղթանակ չեն ապահովել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Համախոհություն չստացվեց
հաջորդը
Ալենը պետք է հեռանա, ինչո՞ւ
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 4

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա