• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՏՏ ոլորտի մասնագետներ վերապատրաստվել ցանկացողների թիվը նվազում է

aliq 15:23 | 10.05.2023
aliq 15:23 | 10.05.2023
IT technology

Ուկրաինայի տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կոնստանտին Վասյուկը «Економiчна правда»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ  տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտի մասնագետներ վերապատրաստվել ցանկացողների թիվը նվազման միտում է արձանագրում, քանի որ ոլորտի աշխատողների շուկան սկսում է վերածվել գործատուի շուկայի։ «Աշխատակիցների շուկայից ՏՏ-ն վերածվել է գործատուի շուկայի, ներկայում գործատուն է ընտրում, ուստի աշխատանքի են ընդունում լավագույններին, իսկ սկսնակների համար դա ամենադժվարն է: Այս միտումը կլինի երկարաժամկետ, եւ այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են տեղափոխվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, զգալիորեն կնվազի»,- նշել է Կոնստանտին Վասյուկը։

Նա համոզմունք է հայտնել, որ չնայած դրան՝ ցանկալի է չընդհատել ուսումնական գործընթացը։ Քանի որ մնում է ազատ աշխատանքային ռեժիմով աշխատողների (ֆրիլանսի) շուկան, որտեղ որոշ մարդիկ կարող են աշխատանք գտնել: «Դժվար է, մրցակցությունը մեծացել է, բայց դեռ կրիտիկական չէ»,- հավելել է ասոցիացիայի գործադիր տնօրենը։

Նկատվում է նաեւ միտում, երբ թափուր աշխատատեղերի սակավության պատճառով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանք փնտրողների գրեթե կեսը (37%) պատրաստ է ընդունելու ցանկացած աշխատավարձ։ «Եթե աշխատավարձերի կրճատում լինի, դա անմիջապես կանդրադառնա ամբողջ շուկայի վրա: Առայժմ միջին եւ ավագ մասնագետների աշխատավարձերի մակարդակը պահպանվում է»,- ամփոփել է Վասյուկը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետպարտքի վերին շեմի բարձրացման հարցում լեզու չեն գտել
հաջորդը
Մոսկվան չեղարկել է դեպի Վրաստան մուտքի եւ թռիչքների արգելքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն