• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պետպարտքի վերին շեմի բարձրացման հարցում լեզու չեն գտել

aliq 14:38 | 10.05.2023
aliq 14:38 | 10.05.2023
US flag

Ըստ Associated Press գործակալության՝ պետական ​​պարտքի վերին շեմի բարձրացման խնդրի շուրջ Կոնգրեսի առաջնորդների հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումն անարդյունք է ավարտվել: Բայդենը կտրականապես դեմ է արտահայտվել դեֆոլտի գաղափարին։ Նա համոզմունք է հայտնել, որ երկիրը կարող է խուսափել դեֆոլտից, եւ շեշտել, որ Ամերիկայի պարտավորությունները ձախողելը բացառվում է: «Պատրաստ եմ առանձին քննարկում սկսելու իմ բյուջեի, ծախսերի գերակայությունների վերաբերյալ, սակայն ոչ դեֆոլտի սպառնալիքի տակ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ պետպարտքի վերին շեմը չբարձրացնելու դեպքում Միացյալ Նահանգները կկանգնի սահմանադրական ճգնաժամի առաջ: Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմն առանց նախապայմանների: Հանրապետականներն իրենց հերթին պահանջում են առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել պետական ծախսերը: ԱՄՆ նախագահը եւ դեմոկրատները դեմ են այս պահանջին:

ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելն իր հերթին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ դեֆոլտի չի դիմում, ԱՄՆ-ը երբեք չի հայտարարել իր պարտքերի դեֆոլտ եւ երբեք դա չի անի: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մաքքարթն էլ ցավով նշել է, որ հանդիպման ընթացքում պարտքի սահմանաչափի շուրջ բանակցային դիրքերում որեւէ նոր տեղաշարժ չի տեսել։ Կոնգրեսի առաջնորդները կշարունակեն բանավեճերը եւ ուրբաթ կրկին կհանդիպեն ԱՄՆ նախագահի հետ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգության համար
հաջորդը
ՏՏ ոլորտի մասնագետներ վերապատրաստվել ցանկացողների թիվը նվազում է
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Սյունիքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն կբացվի

    15:34 | 28.05.2023
  • Բաքվի դատարանը կալանավորել է առեւանգված հայ զինվորականներին

    14:45 | 28.05.2023
  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

  • 2

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 3

    Մի հանցագործության անատոմիա

  • 4

    Բաքվի դատարանը կալանավորել է առեւանգված հայ զինվորականներին

  • 5

    Սյունիքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն կբացվի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Ապր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա