• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ առեւտրային բանկերի ներգրավված ավանդներն աճել են 31,21%-ով

aliq 11:29 | 01.06.2023
aliq 11:29 | 01.06.2023
ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ ԿԲ տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 5 տրիլիոն 134 միլիարդ 447 միլիոն ՀՀ դրամ՝ գերազանցելով 2022-ի դեկտեմբերին արձանագրված պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 5 տրիլիոն 122 միլիարդ 579 միլիոնը, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ: 2023-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ առեւտրային բանկերի ներգրավված ավանդներն աճել են 31,21%-ով։

2023-ի ապրիլին մարտի համեմատ առեւտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն աճել է 0,84%-ով, սակայն ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդները նվազել են 0,16%-ով։ Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը վերջին 6 տարիների ապրիլ ամիսներին դինամիկ աճ է արձանագրել՝ 2023-ին հասնելով առավելագույն արդյունքին՝ 3 տրիլիոն 821 միլիարդ 478 միլիոն դրամ։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ վարկային կազմակերպություններից ռեզիդենտների ներգրավված վարկերի ծավալն աճել է 1,73%-ով, մինչդեռ ոչ ռեզիդենտների ներգրաված վարկերի ծավալը՝ նվազել 5,75%-ով:

Բանկերի (բայց ոչ վարկային կազմակերպությունների) ընդհանուր վարկային պորտֆելը 2023-ի ապրիլին նոր պատմական ռեկորդ է սահմանել՝ 4 տրիլիոն 409 միլիարդ 409 միլիոն դրամ՝ գերազանցելով նախորդ՝ 2023-ի մարտ ամսվա պատմական ամենաբարձր, ռեկորդային ցուցանիշը 0,47%-ով։ 2023-ի ապրիլին վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2018-2022 թվականների նույն ամսվա համեմատ գրանցել է անկում։ Աճ արձանագրվել է միայն նախորդ ամսվա՝ մարտի, համեմատ 1,42%։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն տեսանելի ապագայում. Պեսկով
հաջորդը
Հասկանալ վտանգը մինչեւ արհավիրք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն