• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԳԱՏԷ-ն խրախուսում է միջուկային զենք ձեռք բերելու Իրանի ջանքերը. Նեթանյահու

aliq 21:12 | 05.06.2023
aliq 21:12 | 05.06.2023
Benjamin Netanyahu

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով իրանական Ֆորդոյի միջուկային օբյեկտում մինչեւ 83,7%  ուրանի հարստացման գործի հետաքննությունը փակելու եւ Մերիվանում չհայտարարագրված օբյեկտում հայտնաբերված արհեստական ուրանի հետքերի հարցը հանելու մասին Ատոմային էներգիայի միջազգային (ՄԱԳԱՏԷ) գործակալության վերջերս ընդունած որոշումը,  հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի ղեկավարության առջեւ կապիտուլյացիայի է ենթարկվել: «ՄԱԳԱՏԷ-ի անարդյունք պահվածքը թույլ արդարացումների պայմաններում Իրանի կառավարիչներին ակնարկում է, որ նրանք ստիպված չեն լինի իրենց խախտումների համար որեւէ գին վճարել, եւ որ նրանք կարող են շարունակել խաբել միջազգային հանրությանը՝ շարունակելով միջուկային զենք ձեռք բերելու իրենց ջանքերը», — ասել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն հիշեցրել է, որ Իրանի միջուկային գործունեության վրա աշխարհի աչքերը Իսրայելն է բացել հինգ տարի առաջ, երբ Իսրայել բերվեց իրանական միջուկային գաղտնի արխիվը: Նրա համոզմամբ՝ այդ տեղեկությունը միանշանակ ապացուցում էր, որ Իրանը խախտում է վերահսկողության մասին համաձայնագրերը եւ հարստացնում ուրանը ռազմական, ոչ թե անմեղ քաղաքացիական նպատակներով։ «Այդ ժամանակից արգելված վայրերում միջուկային նյութերի հայտնաբերման վերաբերյալ Իրանի արդարացումները ոչ միայն անհուսալի են, այլեւ տեխնիկապես անհնար»,- ընդգծել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով գործակալության գաղտնի զեկույցին, հայտնել էր, որ իրանական երկու միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների հայտնաբերման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ն այլեւս հարցեր չունի Իրանին: Ավելին՝ ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է մինչեւ 83,7%  ուրանի հարստացման գործի հետաքննությունը: Այս հարցը վերջին մի քանի ամիսների ընթացքում լարվածություն է առաջացրել, քանի որ ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ է մինչեւ 90% հարստացված ուրան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է առեւանգված երկու հայ զինծառայողներին
հաջորդը
Քարտե՞զը պիտի հաշտեցնի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն