• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման ավազանում ջրի մակարդակը նվազել է. Գրոսի

aliq 22:09 | 06.06.2023
aliq 22:09 | 06.06.2023
IAEA

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովսկի ՀԷԿ-ի լուրջ վնասման պատճառով Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի հովացման ավազանում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է: Այնուամենայնիվ, ԱԷԿ-ի անվտանգությանն ուղղակի սպառնալիքներ չկան: Նա նշել է, որ ավազանի ջուրը հարկավոր է հովացման համակարգի համար, որն ապահովում է ռեակտորներից մնացորդային ջերմության հեռացումը եւ վթարային դիզելային գեներատորների հովացումը: «Հովացման ջրի հիմնական համակարգերում երկար ժամանակ հովացման ջրի բացակայությունը կհանգեցնի վառելիքի հալման եւ վթարային դիզելային գեներատորների շահագործման անհնարինության: Այնուամենայնիվ, գործարանի անվտանգության համար դեռ անմիջական վտանգ չկա», — շեշտել է Գրոսին:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ իրենց տվյալներով՝ Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակից ջուրը ժամում 5 սմ արագությամբ պակասում է: Գրոսին զգուշացրել է, որ եթե ​​Զապորոժիեի ատոմակայանի հովացման համար օգտագործվող ավազանում ջրի մակարդակն իջնի 12,7 մետրից, այնտեղ այլեւս հնարավոր չի լինի ջուր ներմղել: Նա հավելել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ն ունի ջրի այլընտրանքային մի շարք աղբյուրներ։ Գրոսին նշել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ:

Կախովսկի ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Ռուսական կողմն իր հերթին պնդում է, որ ուկրաինական բանակը ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գիշերը հարված է հասցրել Կախովսկի ՀԷԿ-ին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պրակտիկ աշխատանքի առումով ներկա իշխանությունները կոմպետենտ չեն. Բորիս Նավասարդյան
հաջորդը
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն