• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը աղետալի հետեւանքների է հանգեցնելու. ՄԱԿ

aliq 15:17 | 07.06.2023
aliq 15:17 | 07.06.2023
ՄԱԿ-ի դրոշ

Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ՄԱԿ-ի Հումանիտար օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում աղետի մասշտաբները պարզ կդառնան միայն առաջիկա օրերին: Մայիսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Մարտին Գրիֆիտսը նախազգուշացրել է, որ հազարավոր մարդիկ կանգնած են իրենց տներից, սննդից եւ անվտանգ ջրից զրկվելու վտանգի առաջ: Հազարավոր մարդիկ են տարհանվել հեղեղված բնակավայրերից: Կան մտավախություններ, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ:  Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինն իր հերթին լուրջ անհանգստություն է հայտնել հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման կապակցությամբ։  ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ցյունն էլ Անվտանգության խորհրդի նիստում զգուշացրել է, որ ջրամբարը շարունակում է նվազել, ինչը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ անհնար կլինի շարունակել ջուր մղել ատոմակայանի համար։

Պայթեցման հետեւանքով անհետ կորած է համարվում առնվազն յոթ մարդ, Դնեպրի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ։ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտորյա Լիտվինովան ավելի վաղ հայտարարել էր, որ հարկավոր է տարհանել, ընդհանուր առմամբ, 40 հազար մարդու՝ 17 հազարը Դնեպր գետի արեւմտյան ափից, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, ինչպես նաեւ 25 հազար մարդու՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող արեւելյան հատվածներից:

Կախովկայի ջրամբարը ջուր է մատակարարում ագարակատերերին եւ բնակիչներին, ինչպես նաեւ ապահովում Զապորոժիեի ատոմակայանի ավազանի հովացման աշխատանքը: Ուկրաինայի պետական ՀԷԿ-երի վարչությունը տեղեկացրել է, որ հունիսի 7-ին դատարկվող ջրամբարից ջրի արտահոսքը կհասնի իր գագաթնակետին, իսկ դրանից 4-5 օր անց ջրի մակարդակը կնվազի: Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ Maxar Technologies-ը հրապարակել է Խերսոնի շրջանի նոր արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ավերածությունների մասշտաբները. ավելի քան 2500 քառակուսի կիլոմետր Նովա Կախովկայի եւ Դնեպրի ծովածոցի միջեւ Խերսոնից հարավ-արեւմուտք։ Ամբարտակն ու հիդրոէլեկտրակայանը գրեթե հիմնովին ավերվել են, մնացել են մի քանի կառույցներ։ Նախնական տվյալներով՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցրել է ՌԴ զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը, հայտնի են նաեւ հավանական ներգրավվածների անունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները
հաջորդը
ԵՄ առաքելությունը հավելյալ 3 օպերացիոն հանգույց կհիմնի ՀՀ-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն