• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն Բաքվին կոչ է անում մշակելու ԼՂ հայ բնակչության անվտանգությունը երաշխավորող օրակարգ

aliq 20:09 | 07.06.2023
aliq 20:09 | 07.06.2023
Armenia, EU, Azerbaijan flags

ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ տարած հայտարարության մեջ հատուկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրին եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Ողջունելով մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների վերսկսումը՝ Բրյուսելն Ադրբեջանին կոչ է արել մշակելու օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:

«Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է եւ ունի բացասական մարդասիրական ազդեցություն, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է հիմնական էներգետիկ եւ հաղորդակցական ծառայությունների խափանումներին, մինչդեռ հրադադարի հաճախակի խախտումների մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության համար: Եթե դա դեռ շարունակում է տեղի ունենալ, Բաքվին կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկելու էթնիկ հայ բնակչության նկատմամբ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում եւ թույլատրելով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկում եւ վերանորոգում»,- ասված է ԵՄ հայտարարությունում:

Բացի դրանից՝ ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալու թշնամական հռետորաբանությունից եւ փոխարենն առաջ մղելու այնպիսի խոսույթ, որը ստեղծում է վստահություն եւ խաղաղ բանակցություններին նպաստող միջավայր: «Պետք է նաեւ վստահության ամրապնդման հետագա միջոցներ ձեռնարկվեն, հատկապես՝ բանտարկյալների ազատ արձակման առումով: ԵՄ-ն շարունակելու է աջակցել ականազերծման աշխատանքներին, եւ շեշտում ենք կողմերի միջեւ համագործակցության կարեւորությունը՝ ականապատ տարածքները տեղորոշելու նպատակով»,- ասված է ԵՄ հայտարարությունում: Հայտարարությունը եզրափակվում է ԵՄ վստահեցմամբ, որ միավորումը հավատարիմ է խաղաղ, կայուն, անվտանգ Հարավային Կովկաս կառուցելու ուղղությամբ ջանքերին, ինչը բխում է այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների շահերից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դաջվածքներով երիտասարդներն արդեն կծառայեն ճապոնական բանակում
հաջորդը
Մոսկվան ընտրում է Երեւանի հետ երկխոսության ճանապարհը. Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն