• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանում գազամատակարարման համակարգին միանալու հայտ է ներկայացրել 490 շենք

aliq 15:11 | 16.06.2023
aliq 15:11 | 16.06.2023
gas

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Երեւանում խոշորամասշտաբ կառուցապատման հետեւանքով գազասպառման ծավալները կտրուկ ավելացել են, եւ գազամատակարարման եղած ցանցը չի բավարարում։ Նա հավելել է, որ նորակառույց շենքերում ոչ միայն գազամատակարարում ապահովելը, այլեւ անգամ նոր բաժանորդ ավելացնելն է խնդրահարույց: Ըստ Սանոսյանի՝ գազամատակակարարման ցանցի ծանրաբեռնվածությունն ազդում է նաեւ մատակարարվող գազի որակի` ճնշման վրա։

Նա նշել է, որ առաջարկվող նախագծով հիմնականում քաղաքաշինական, տեխնիկական որոշակի լուծումներ են գտնվել։ «4 ուղղությամբ կկառուցվեն գազատարներ ու գազաբաշխիչ կայաններ։ Դրանք կիրականացվեն փուլերով. 1-ին փուլում` Երեւանի հյուսիսարեւելյան, 2-րդ փուլում` հարավարեւմտյան, 3-րդ փուլում՝ հարավային եւ 4-րդ փուլում՝ արեւելյան հատվածում»,– նշել է Սանոսյանը։ Ըստ նրա՝ ծրագրի իրագործումը կմեկնարկի 2024-ի հունվարից եւ կավարտվի 2026-ի դեկտեմբերին: Նախարարը հայտնել է նաեւ, որ ներկա պահին  գազամատակարարման համակարգին միանալու հայտ է ներկայացրել 490 նոր բազմաբնակարան շենք։ Ըստ Սանոսյանի՝ ծրագրով նախատեսվում է ստեղծել 20% հավելյալ հզորություն՝ հետագա տարիներին նոր բաժանորդներին համակարգին միանալու հնարավորություն ընձեռելու համար։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրն իրագործում է ըստ ՀՀ–ում մշակված գազամատակարարման եւ գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երեւանի պահանջարկի բավարարման նպատակով գազաբաշխիչ կայանների եւ գազատարերի կառուցում ներառված չէ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն Իսլամաբադին զեղչված գնով հեղուկ բնական գազ կմատակարարի
հաջորդը
Ամո՛թ է աղբի մեջ ապրելը, ամոթ չէ՛ ուրիշի գցած աղբը վերցնելը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն