• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հալվող սառցադաշտերը սպառնալիք են 2 միլիարդ մարդու համար

aliq 12:30 | 22.06.2023
aliq 12:30 | 22.06.2023
Himalayas, Nepal
լուս․ Թաշի Շերպա

Ըստ Bloomberg գործակալության՝ Նեպալում գտնվող Լեռների համալիր զարգացման միջազգային կենտրոնի հետազոտության տվյալներով Հիմալայների Հինդուկուշ լեռնային համակարգում հալվող սառցադաշտերը վտանգ են ներկայացնում մերձակա ասիական երկրների մոտ 2 միլիարդ մարդու բնակության շրջանների համար: Սառցադաշտերի հալումը կարող է հանգեցնել հավերժական ​​սառածության գոտու կրճատման, որը կմեծացնի սողանքների եւ հեղեղումների վտանգը: Կլիմայի փոփոխությունները հանգեցնելու են նաեւ ապագայում տարածաշրջանի 12 գետերում քաղցրահամ ջրի պաշարների, ինչպես նաեւ Աֆղանստանի եւ Մյանմայի միջեւ ընկած Հիմալայան գոտու կենսաբազմազանության կրճատման: Տարերային աղետները բացասաբար կանդրադառնան նաեւ պարենային անվտանգության եւ հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիայի ստացման հնարավորության վրա։

Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2011-2020 թվականներին Հիմալայներում սառցադաշտերը նախորդ տասնամյակի համեմատությամբ հալվել են 65%-ով ավելի ակտիվ, քան ենթադրվում էր: Գիտնականներն այդ գործընթացը կապում են մարդածին աղբյուրներից մթնոլորտ վնասակար արտանետումների հետ: Նրանց գնահատականներով՝ ընթացիկ միտումների պահպանման դեպքում Հիմալայների սառցադաշտերն այս հարյուրամյակի վերջին կկորցնեն իրենց ծավալի մինչեւ 80%-ը:

Կենտրոնի ղեկավարի տեղակալ Իզաբելլա Կոզիելը նշել է, որ դեռեւս կա ժամանակ՝ այս չափազանց կարեւոր տարածաշրջանը փրկելու, բայց միայն այն դեպքում, եթե մթնոլորտ արտանետումների արագ եւ խոր կրճատումը սկսվի հենց այս պահից: Ձյան, սառցադաշտերի եւ հավերժական սառածության հալումը կնշանակի, որ տարերային աղետներն, ըստ կանխատեսումների, ավելի հաճախ տեղի կունենան, ավելի մահաբեր կլինեն եւ ավելի շատ վնաս կհասցնեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետությունը պետք է դուրս լինի հնի ու նորի վեճից
հաջորդը
Կրակ են բացել Վերին Շորժայի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն