• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ակնկալում ենք շուտով բանակցությունների եւս մեկ փուլ հյուրընկալել. Վեդանտ Պատել

aliq 13:48 | 22.06.2023
aliq 13:48 | 22.06.2023
Vedant Patel

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը հունիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ սպասվող հանդիպումներին: Պատելը շեշտել է, որ  Վաշինգտոնում անհամբերությամբ սպասում են բանակցությունների մեկ այլ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը կշարունակեն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները: Ըստ փոխխոսնակի՝ ԱՄՆ-ում հավատում են, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու հիմքն է: «Կարծում ենք՝ լարվածության հրահրման եւ բարձրացմանն ուղղված քայլերն անարդյունավետ են այս պահին, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները ընթանում են տարբեր հարթակներում: Շարունակում ենք ներգրավված լինել այս հարցում եւ ակնկալում ենք, որ շուտով կհյուրընկալենք բանակցությունների եւս մեկ փուլ»,-ընդգծել է Պատելը:

Անդրադառնալով ԱՄՆ միջնորդության վերաբերյալ արտգործնախարար Լավրովի մեկնաբանությանը, փոխխոսնակը նշել է որ եթե ՌԴ-ում կարծում են՝ կարող են կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, սակայն ԱՄՆ-ում շարունակում են զգալ, որ այս բանակցությունները առաջընթաց են ապրում, դրանք շարունակվում են։ «ԱՄՆ-ն այս հարցում կարեւոր դեր է ունեցել: Այդ հարցով անձամբ զբաղվել է պետքարտուղարը: Դուք տեղյակ եք բազմաթիվ ներգրավվածությունների մասին ինչպես պետքարտուղարի մակարդակով, այնպես էլ աշխատանքային մակարդակով: Կարծում եմ` այս ամենը արտացոլում է այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Եվ նաեւ շարունակում ենք մտածել, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել»,-շեշտել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակ են բացել Վերին Շորժայի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
հաջորդը
Բաքուն ԼՂ բնակչությանը չպետք է դարձնի քաղաքական տարաձայնությունների պատանդ. Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն