• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն ԼՂ բնակչությանը չպետք է դարձնի քաղաքական տարաձայնությունների պատանդ. Զախարովա

aliq 14:00 | 22.06.2023
aliq 14:00 | 22.06.2023
ՌԴ արտաքին գործերի նախարարություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ռուսական խաղաղաղպահ զորակազմի միջոցով եւ այլ խողովակներով աշխատում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաարգելափակման ուղղությամբ: Զախարովան Երեւանին կոչ է արել չհրաժարվելու եռակողմ ձեւաչափերով աշխատանքից, քանի որ դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա եւ հանգեցնում իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ է արել քայլեր ձեռնարկելու Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապարգելափակելու ուղղությամբ եւ ԼՂ  բնակչությանը Երեւանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնելու։

Հակարիի կամրջի միջադեպի մասին

Անդրադառնալով Հակարիի գետի կամրջի վրա ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինվորականները փորձել էին Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրել, Զախարովան ասել է, որ միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված չլինելու հետեւանք է: Իսկ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն է որակել, քանի որ իրավիճակը կարգավորելու համար նրանք սերտորեն գործակցում են կողմերի հետ, պատասխանատվության գոտում կատարում են իրենց հրադադարի պահպանմանն առնչվող խնդիրները։ «Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել սկսելու սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը մեր խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է օգնելու սահմանազատման հարցում, ներառյալ՝ կռվախնձոր դարձած այդ հատվածում»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Մեկնաբանելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատերազմը ռուսական միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու անհաջող փորձի մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ Զախարովան նշել է, որ Հայաստանի խորհրդարանում պատերազմի հարցերով հանձնաժողովի նիստը կապված է ներքաղաքական օրակարգի հետ եւ ներքին բանավեճերը մեկնաբանելու ցանկություն չունի: «Բայց, որքան էլ թեժ լինեն ներքաղաքական իրադարձությունները, կա մեկ ճշմարտություն. հենց ՌԴ-ն կարողացավ 2020-ի աշնանը ԼՂ-ում հասնել հրադադարի եւ վերականգնել տարածաշրջանում խաղաղությունը»,- շեշտել է Զախարովան:

Շուշիում հյուպատոսություն բացելու Անկարայի մտադրության մասին

Անդրադառնալով Շուշիում հյուպատոսություն բացելու Անկարայի պատրաստակամության մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ Զախարովան նշել է, որ ցանկացած վայրում հյուպատոսություն բացելն այս դեպքում Բաքվի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունների հարց է։ «Հասկանում ենք Երեւանի համար թեմայի զգայունությունը։ Գործընկերների հետ մեր շփումներում ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը»,- նշել է Զախարովան եւ հավելել, որ  կողմերը պետք է գիտակցեն հայ-ադրբեջանական  եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ակնկալում ենք շուտով բանակցությունների եւս մեկ փուլ հյուրընկալել. Վեդանտ Պատել
հաջորդը
Վերին Լարսի անցակետում արդեն գործում է 39 անցուղի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն