• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նորվեգիայում 2 ժամ ուշացած գնացքի տոմսի արժեքի 50%-ը վերադարձվում է

aliq 14:56 | 26.06.2023
aliq 14:56 | 26.06.2023
Bane Nor

Նորվեգական Aftenposten պարբերականը գրում է, որ 2022-ի աշնանից նորվեգական պետական ​​երկաթուղային Bane Nor օպերատորը դժվարություններ է ունենում երկաթուղային ճշգրիտ չվացուցակների ներդրման եւ իրագործման առումով: Դեռեւս հնարավոր չի եղել ապահովել գնացքների ճշգրտության նվազագույն ցուցանիշը: Հունիսին, ըստ ժամանակացույցի, Նորվեգիա է ժամանել ուղեւորատար գնացքների միայն 83,6%-ը, իսկ տարեսկզբից այդ ցուցանիշը եղել է 87,4%: Bane Nor-ում ծրագրում են հասնելու ճշգրտության 90%-ի ցուցանիշի, որը չի արվել նաեւ 2022-ին: Գնացքների ուշ ժամանումներից ամենաշատը տուժում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն, որտեղ գնացքների միայն 72,6%-ն է այս տարի ժամանել ըստ ժամանակացույցի։

Ըստ Bane Nor-ի ներկայացուցիչ Քրիստինա Բոլստադ Պիկարդի՝ ընկերությունում անհանգստացած են, որ չեն կարողանում ապահովել ճշգրտության լավագույն ցուցանիշը: Նա նշել է, որ Նորվեգիայի երկաթուղային ցանցն այնքան հին ենթակառուցվածք է, որ մինչ իրենք կհասցնեն ցանցն արդիականացնել, այն շեշտակի անկում է ապրում: Ձգձգումների ամենատարածված պատճառներն են երթուղու ազդանշանային խափանումները, կոնտակտային ցանցին եւ բուն գնացքներին առնչվող խնդիրները:

Bane Nor-ում համարում են, որ գնացքը ժամանակին է հասել, եթե այն նշանակման վերջնական վայր է ժամանել հայտարարված ժամկետից ոչ ուշ, քան չորս րոպեի ընթացքում: Միջքաղաքային գնացքների համար այս ցուցանիշը վեց րոպեից փոքր-ինչ պակաս է: Ըստ նորվեգական օրենքի՝ ուղեւորներն իրավունք ունեն պահանջելու վերադարձնել տոմսի արժեքի 25%-ը, եթե գնացքը մեկ ժամից ավելի է ուշացել, կամ 50%-ը, եթե ուշացումն առնվազն երկու ժամ է տեւել։ Նորվեգացիներն իրավունք ունեն փոխհատուցում պահանջելու, եթե նույնիսկ ուշանալու պատճառով որեւէ հավելյալ ծախս չեն արել, ինչպես նաեւ եթե նրանց տեղափոխել են մեկ այլ գնացք կամ տեղափոխել են ավտոբուսով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ Պուտինի իշխանությունն անսասան չէ
հաջորդը
Ադրբեջանը չի կարող անել ինչ կամենա. ԵԽԽՎ նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն