• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օձերի վերաբերյալ 2 օրում 37 ահազանգ է ստացվել

aliq 12:52 | 28.06.2023
aliq 12:52 | 28.06.2023
snake

ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են որ հունիսի 26-27-ը ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 37 ահազանգ է ստացվել: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում եւ հայտնաբերել են 6 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 6 սահնօձ, 4 շահմար, 1 իժ եւ տեղափոխել անվտանգ տարածք: Օձերը նկատվել են, մասնավորապես, Երեւան, Ագարակ, Թալին, Կապան, Գյումրի, Աշտարակ, Եղեգնաձոր քաղաքներում, Քասախ, Գետք, Մալիշկա, Զովունի եւ Պտղնի գյուղերում։

Օձի խայթոցից խուսափելու մի քանի պարզ կանոն

Օձերի խայթոցից եւ հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զբոսնելիս խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթեւ շապիկ եւ տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, հագնել երկարաճիտ եւ ամուր կոշիկներ: Օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր եւ վերադառնալ նույն ճանապարհով, հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները եւ տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ եւ հարվածել հողին:

Անշարժացնել տուժածին եւ խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝ սահմանափակել տուժածի շարժումները, պառկեցնել կամ նստեցնել նրան, հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը եւ զարդերը, ինչպես նաեւ նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ եւ տարածվել: Հատկապես վտանգավոր է, երբ թունավոր օձը խայթում է մարդու գլխի հատվածը, քանի որ կարող է առաջանալ շնչառական մկանների կաթված: Եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն, տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (ջուր, հյութ, թան, թեյ եւ այլն), ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն եւ հակաթույն կներարկեն։

Հակաթույնի առաջին դեղաչափը տուժածը պետք է ստանա գոնե 6 ժամվա ընթացքում

Ցանկալի է, որ հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա գոնե 6 ժամվա ընթացքում։ Օձի խայթոցի դեպքում արգելվում է. խայթած վերջույթին՝ վերքից վերեւ, լարան կամ ժգուտ դնել, խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել, տուժածին ալկոհոլ առաջարկել, քանի որ ալկոհոլն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը եւ դրա թունավոր ազդեցությունը: Արգելվում է նաեւ տալ ուժեղ ազդող դեղեր, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:

Խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից

Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետեւյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ եւ այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից եւ հետանցքից, տեսողության եւ խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։ Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաեւ խայթոցի տեղակայումից։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ախուրյանում իշխանափոխության գործընթաց է սկսվել
հաջորդը
Տեւական խաղաղության բանալին երկխոսությունն է․ Բլինքեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն