• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախի ԱԺ-ն բանակցություններն անհապաղ դադարեցնելու կոչ է անում

aliq 16:43 | 28.06.2023
aliq 16:43 | 28.06.2023
Artsakh Parliament

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, 2023-ի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա 01.30-ից սկսած՝ տարբեր  զինատեսակներից կրակ են բացել Արցախի տարածքի ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է 4 արցախցի զինվոր: Արցախի ԱԺ-ում հատկանշական են համարում, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների  այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, արձանագրել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցությունները հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ:

«Դա, անշուշտ, եւս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես  իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձեւավորման նմանակում իբր թե միջազգային ջանքերի համատեքստում»,- ասված է հայտարարությունում:

Արցախի ԱԺ-ն իր տարածած հայտարարությունում վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը կոչ է անում անհապաղ դադարեցնելու մեկնարկած բանակցությունները մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Նշվում է, որ հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի դեսպանը ԵՄ դիտորդներին սպառնում է դիպուկահարներով. Լուազո
հաջորդը
Վերջին միջադեպերն առավել ընդգծում են խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը. Պետդեպ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն