• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Համաձայնության հասնելը ավելի է բարդանում, երբ ամենադժվար հարցերը թողնում են վերջում. Բլինքեն

aliq 12:30 | 30.06.2023
aliq 12:30 | 30.06.2023
MFA Armenia

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 27-29-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում արտգործնախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ  համաձայնության են հասել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ։ Նշվում է, որ գրանցվել է փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: «Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները հյուրընկալելու համար, եւ հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի որ հարցերի շուրջ դեռ աշխատանք ունեն անելու։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանը, զորքերի հետ քաշմանը եւ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին եւ երկու երկրների պատվիրակություններին՝ որոշ հոդվածների շուրջ համաձայնության հասնելու, չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների խորացման, ինչպես նաեւ այն գիտակցման համար, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի` ԱՄՆ-ում անհամբերությամբ սպասում են գործընթացի շարունակմանը, որպեսզի օգտագործեն այն թափը, որին հասել են հանդիպումների ընթացքում՝ նպատակ ունենալով առաջիկա շաբաթներին կամ ամիսներին հասնելու վերջնական եւ ընդհանուր համաձայնագրի։ «Կարծում եմ՝ կողմերը հստակ գիտակցում են, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության եւ անկեղծության համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման եւ համաձայնության հասնելու համար»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն արգելում է Հայաստան տեղափոխել երկու զոհերի դիերը. Արցախի ՄԻՊ
հաջորդը
Երեւանի Կենտրոն, Նոր Նորք եւ Արաբկիր վարչական շրջաններն ամենափոշոտն են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն