• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լոռիում եւ Տավուշում Տեղական ակտիվ խմբերի գրասենյակներ են բացվել

aliq 17:59 | 26.07.2023
aliq 17:59 | 26.07.2023
Lori Lider

Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Տեղական ակտիվ խմբերը Եվրոպական միության ֆինանսավորմամբ կունենան հարմարավետ գրասենյակներ։

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել հինգ Տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) երկուսի պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել Լոռու եւ Տավուշի մարզպետարանների պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Տեղական ակտիվ խմբերը հիմնվել են ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու եւ Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի շրջանակում՝ ավելի քան 30 տարի Եվրոպական երկրների գյուղական համայնքներում հաջողությամբ կիրառվող LEADER համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մեթոդաբանությամբ։

Հենց նշված մեթոդաբանությունն է փորձնական կիրառվում Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի համեմատաբար փոքր ու սակավ ռեսուրսներով գյուղական բնակավայրերում։

Ծրագրի շրջանակում Լոռիում եւ Տավուշում ընդհանուր առմամբ ստեղծվել են հինգ Տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ-եր), որոնք ընդգրկում են Լոռու եւ Տավուշի գյուղական բնակավայրերի մեծ մասը։ ՏԱԽ–երի կազմում ընդգրկված պետական, մասնավոր եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներառական զարգացման սկզբունքին համապատասխան մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերը։

Lori Lider2023 թվականի առաջին եռամսյակում յուրաքանչյուր ՏԱԽ սահմանել է զարգացման նպատակներ, որոնք պետք է իրականացվեն առաջին երկու տարիներին։ Դրան հաջորդել է առաջին տեղական դրամաշնորհային մրցույթը: Նախագծային առաջարկների ընտրությունից հետո հունիսին Տեղական ակտիվ խմբերը մեկնարկել են առաջին ծրագրերը:

Առաջիկայում գրասենյակներ կունենան նաեւ «Լոռվա Ձոր», «Տաշիր պլյուս» եւ «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբերը՝ հնարավորություն ստանալով հաջողությամբ գործելու եւ իրականացնելու իրենց ռազմավարական ծրագրերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի ծրագրին եւս մի բանկ միացավ
հաջորդը
Թատրոն՝ Բեռլին ART-ի տանիքում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն