• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԿԽՄԿ հովանու ներքո եղող անձին առեւանգելը ռազմական հանցագործություն է․ ՀՀ ԱԳՆ

aliq 20:42 | 29.07.2023
aliq 20:42 | 29.07.2023
MFA Yerevan

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչին առեւանգելու վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանի այդ գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է։ Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության ներքո եղող անձին առեւանգելն այլ կերպ, քան ռազմական հանցագործություն, որակել չի կարելի։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առեւանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով եւ մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին՝ հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ եւս կիրառելու վերաբերյալ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ այս գործելակերպը եւս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ 2023-ի մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առեւանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը: Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը եւ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը եւ եւս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավվածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլեւ կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը:

«Անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Ադրբեջանի այսօր իրականացրած հանցավոր գործողությունը եւ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը: Ակնկալում ենք միջազգային հանրության միասնական եւ հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումը՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման եւ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հուլիսի 29-ին ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Վագիֆ Խաչատուրյանը կալանավորվել է՝ մեղադրվելով Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին մասնակցած հանցավոր խմբավորում ստեղծելու համար։ Ադրբեջանը հայտարարել է, որ կապահովի Վագիֆ Խաչատրյանի տեղավորումը Բաքվի բժշկական հաստատությունում, նրան կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ կստեղծվեն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կուսակցական փրկիչներն ու անձի պաշտամունքը ՀՀՇ-ից ՔՊ
հաջորդը
Ճանաչո՞ւմ են կենդանիներն իրենց արտացոլանքը հայելուն նայելիս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն