• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պարտքը վերադարձնելու այլընտրանքը

aliq 14:38 | 12.12.2023
aliq 14:38 | 12.12.2023
Բանակ

Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովում քննարկման է դրվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նշել է, որ փաթեթով նպատակ է դրվել լուծելու երկու հիմնական խնդիր։ Խոսքը 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին է, որոնք ենթակա են դատապարտման: «Նրանք որեւէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած»,- ասել է օրինագծի հեղինակը։

Պատգամավորն առաջարկել է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին  հնարավորություն ընձեռել ազատվելու քրեական պատասխանատվությունից: Դրա համար նա առաջարկում է ընտրել հինգ տարբերակից մեկը.

  • երկու տարի ծառայել,
  • 1 տարի ծառայել եւ պետբյուջե վճարել 2․5 միլիոն դրամ,
  • 6 ամիս ծառայե եւ պետբյուջե վճարել 5 միլիոն դրամ,
  • 1 ամիս ծառայել եւ վճարել 10 միլիոն դրամ,
  • վճարել 15 միլիոն դրամ։

Սարգսյանը հիշեցրել է, որ 2004-2019 թվականներին գործում էր զինծառայությունից խուսափած անձանց մասին համապատասխան օրենք, որի կիրառման ժամանակ ամեն բացակայած զորակոչի համար քաղաքացին վճարում էր 200 հազար դրամ եւ ազատվում պատասխանատվությունից։

Նախագծի քննարկումների ընթացքում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ամբողջական լուծում, որ բոլորին կբավարարեր, չի գտնվելու։ «Եթե չփախչեին բանակից եւ զորակոչից, այս դեպքում օրենքում ոչ մի բան էլ չէինք փոխի, ինչի՞ են գնացել։ Խնդիրը խորքային է»,-նշել է նա:

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ այս նախագիծը որոշակի առումով ժամանակավրեպ է: Նա շեշտել է, որ եթե այս նախագիծը իրենք ընդունեին նախկինում կամ այնպիսի իրավիճակում, որում հայտնված չէր լինի Հայաստանը, միգուցե, ընդունելի լիներ։

Դեկտեմբերի 12-ին ավելի ուշ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 0։ Ընդդիմադիր 25 պատգամավորները ձեռնպահ էին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելին կզինենք, մինչեւ ՀԱՄԱՍ-ը ոչնչանա. ԱՄՆ նախագահ
հաջորդը
Երբ պատկերը խոսքի պես վավերական է. Գերման Ավագյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն