• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Երբ պատկերը խոսքի պես վավերական է. Գերման Ավագյան

Տիգրան Պասկեւիչյան 15:00 | 12.12.2023
Տիգրան Պասկեւիչյան 15:00 | 12.12.2023
Գերման Ավագյան
լուս․ Գերման Ավագյանի ՖԲ էջից

Այսօր մեր ժամանակների ամենահետաքրքիր լուսանկարիչ Գերման Ավագյանի ծննդյան օրն է։ Գերմանն արդեն ավելի քան երեք տարի մեզ հետ չէ, բայց նրա գործերը շարունակում են զարմացնել եւ հուզել։

Եթե նա ծնունդն ու քաղաքացին լիներ հարուստ, հարմարավետ Արեւմուտքի, եթե նրա տեսադաշտը լինեին ընդարձակ դաշտերն ու մեգաքաղաքները, վստահ եմ, անպայման կնշվեր հռչակավոր լուսանկարիչների ցանկում։

Սա չեմ ասում մեզ մխիթարելու, սփոփելու համար։ Սա ճշմարտություն է՝ առաջին հայացքից անապացուցելի, իրականում, սակայն, փաստված։

Առաջին ապացույցը սահմանը զգալու, պարագիծը սահմանելու նրա կարողությունն էր, որը տանում էր դեպի կենաց միավորը՝ զերծ զարմացնելու գայթակղությունից. ո՞ւմ զարմացնես, ինչո՞վ, երբ պատկերը մարդ է կամ մարդ ուրվագծող բովանդակություն։

Գերման Ավագյանի լուսանկարը

Լուս․՝ Գերման Ավագյանի ՖԲ էջից

Երկրորդը տեղի ու ժամանակի ինքնատիպ զգացողությունն էր՝ ոչ թե լինել այնտեղ, որտեղ արկած կա եւ, համապատասխանաբար, փառք խոստացող ակնթարթ, այլ լինել տեղում եւ ճիշտ ժամանակին։ Իսկ ճիշտ ժամանակին տեղում լինել նշանակում է ապրել արձանագրելիի բոլոր մանրամասները։ Մի դեպքում դա կարող է լինել հրճվանք, ուրախություն, մի այլ դեպքում՝ զրկանք, վիշտ ու ողբերգություն։

Երրորդն, ըստ իս, շատ կարեւոր, արվեստական ջանքի բացակայությունն էր։ Նա խմբագիր ու սրբագրիչ չէր անգամ կենսակտուր, հորինովի նախագծերում (մանեկեններ, բնորդներ եւ այլն)։ Պատկերը խոսքի պես վավերական էր։ Թեեւ շատ նկարներում այդ խոսքն արտասանված չէր, բայց բառերի ու իմաստների համար բացված ճանապարհը տեսանելի էր։

Տեքստն ամբողջությամբ առաջին անգամ հրապարակվել է այստեղ։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պարտքը վերադարձնելու այլընտրանքը
հաջորդը
Թեհրանը Կիեւին մեղադրում է ՀԱՄԱՍ-ին զենք մատակարարելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն