• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | հունվարի 23-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:00 | 23.01.2024
Մհեր Արշակյան 19:00 | 23.01.2024
Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան

2013-ի հունվարի 23-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպում է ունենում Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Այստեղ նա հպարտանում է հայոց բանակով՝ վատ չենք աշխատել. «Տարածաշրջանում կա խաղաղությունն ապահովող երկաթե երաշխիք, եւ այդ երաշխիքը Հայկական բանակն է»։ Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումը Էրեբունի համայնքում է։ Այստեղ նա մի վարսավիրանոց է մտնում մազերը կտրելու։ Կողքից վարսավիրին հուշում են, թե ում հետ գործ ունի. «Ուստա՛ Արշակ, գիտե՞ս, որ 4-րդ նախագահի մազերն ես կտրում»։

օրացույցՏիգրան ՍարգսյանՍերժ Սարգսյանը օրերս ծավալված Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան տնտեսական սուր բանավեճում կանգնում է վարչապետի կողքին։ «Նախագահն անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երեւույթների մասին ինքնանպատակ բանավեճը»,- տեղեկացնում է նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։

2015Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առանց անուններ տալու հանկարծ խոսում է Հայաստանում քաղաքական մենաշնորհի մասին։ Սակայն նա զգուշացնում է իշխանություններին. «Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա»։

2016Հասմիկ ՊողոսյանՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատմամշակութային ոչինչ չի տեսնում հին Երեւանի մասնիկ համարվող, օրերս ոչնչացված Արամի 30 հասցեում գտնվող շենքի մեջ. «Ուզում եք՝ մի օր եկե՛ք, ես հատիկ-հատիկ թվարկեմ՝ տուրիստներին ինչ կարող ենք ցույց տալ»։

2017Վահրամ ԲաղդասարյանԻշխանությունը զվարճանում է պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դառնալու ծրագրերի վրա։ «20 տարի շարունակ իշխանության առանցքային պաշտոնները զբաղեցրած անձը չի կարող մեկ օրում դառնալ արմատական ընդդիմություն»,- ասում է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

2018խառը կանաչիԸնդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին կարգին զվարճացրել են վերջին օրերի գնաճի շուրջ իշխանության արդարացումները, թե աղքատներն այսպես թե այնպես միս չեն ուտում, ուտում են կարտոֆիլ։ «Կարագը թանկացել ա, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք»,- տեղեկացնում է «Ելք» խմբակցության ղեկավարը։ Իսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանի ամիբիոնից ամենայն լրջությամբ պարզաբանում է, թե ինչու է Հայաստանում կարագը թանկացել միանգամից 41 տոկոսով. «Կարագի էն վնասակարությունը, որի մասին մինչեւ հիմա խոսում էին ամբողջ աշխարհում՝ խոլեստերինի հետ կապված, առողջապահության եւ այլն, էնքան էլ ճիշտ չի գնահատվել։ Դրա հաշվին ավելացավ կարագի պահանջարկը»։

2019Ալեքսանդր ՍարգսյանՀեղափոխական իշխանությունը չեղյալ է համարում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին վերաբերող հերթական միֆը։ «Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել»,- հայտարարում է ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

2020Ալեն ՍիմոնյանԱզգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնում է սուպերվարչապետությանը, որն ամրագրված է Սահմանադրությամբ. «Նիկոլ Փաշինյանն առանց Սահմանադրության էլ սուպեր վարչապետ է»։

2021Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները ոգեւորությամբ են ընդունում լուրերը, որ փետրվարի 1-ից կորոնավիրուսի պատճառով դեպի Ռուսաստան մուտքի արգելքը կարող է հանվել հայաստանցիների համար։ «Հիմա իմ երեխաները այնտեղ են, ուզում են մարդ տանեն, աշխատացնեն, չեն կարողանում»,- դժգոհում է գյուղացիներից մեկը։ Մյուսն արդեն համարյա յոթերորդ երկնքում է այդ լուրերից. «Կարդացել եմ Facebook-ում, աշխատանքի առաջարկ կա, բացվի, գնալու ենք: Առանց խոպան հնարավոր չէ, շատ դժվար է»։

2022Արմեն ՍարգսյանՀրաժարական է ներկայացնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հրաժարականի տեքստում նա դժգոհում է, որ պետական որոշումների վրա իշխանություն չուներ. «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որեւէ իրական գործիք»։

2023Ռուբեն ՎարդանյանԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տալիս BBC-ի Hard Talk ծրագրին: Բրիտանացի լրագրողն ուզում է իմանալ՝ կդատապարտի՞ պարոն Վարդանյանը Պուտինի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ. «Այս իրավիճակում ճիշտ կլինի լռություն պահպանել»։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ արտգործնախարարի առանցքային մտքերը ամփոփիչ ասուլիսում
հաջորդը
Հայաթափվելուց հետո էլ կներառվի՞ «Հայաստանի պատմության» մեջ. պրոֆեսոր Արա Սանջյան

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն