• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | հունվարի 24-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:00 | 24.01.2024
Մհեր Արշակյան 20:00 | 24.01.2024
Սերժ Սարգսյան

2013-ի հունվարի 24-ին ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը նախագահի ընտրություններում նախընտրելի թեկնածու չունի, բայց գրեթե գիտի, թե ով է հաղթելու։ «Բոլոր հնարավոր թեկնածուներից ամենամեծ շանսերը Սերժ Սարգսյանինն են»,- ասում է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը։

2014ԻսկանդերՀՀ աշխատանքի եւ սոցապ նախարարությունում նախագահ Սերժ Սարգսյանը պատմում է, թե ինչ վիճակում է բանակի սպառազինությունը. «Զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաեւ ժամանակակից եւ հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որեւէ մեկից այդ մասով հետ չենք մնում: Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի»։

2015Ալեքսան ՊետրոսյանՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) առանձնապես ոգեւորված չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։ «Իսկ մենք ծախսելու բան ունե՞նք։ Եթե դու ծախելու բան չունես, ի՞նչ տարբերություն՝ դու որ շուկայի մեջ ես։ 170 մլն չէ, 1 միլիարդանոց շուկայի մեջ ես, եթե դու ծախելու բան չունես, քո համար տարբերություն կա՞»։

2016ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ստիպված է անձամբ մեկնաբանել Զավեն Միրիջանյանին բանտ չնստեցնելու դատարանի որոշումը, թեպետ 2013-ի ընտրություններից առաջ ՀՀԿ-ն ասել էր, որ կեղծարարների հետ խիստ են լինելու. «Ընտրակաշառք առաջարկողին ընտանիքից կտրենք, դատենք, ինչ է թե ՀՀԿ-ն ասել է՝ պետք է պատժվե՞ն»։

2017Իլհամ ԱլիեւԲաքվի մերձակայքում գտնվող նորաբաց զորամասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական երկրորդ պետության ստեղծումը բացառվում է. «Որքան շուտ այդ իրողությունը ըմբռնի Հայաստանի ղեկավարությունը, այնքան լավ հենց իր համար»։

2018ԵԽԽՎ բարձր ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին մեկընդմիշտ պիտի հիասթափեցնի. «Դուք հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու»։

Նույն օրը Դավոսում Իլհամ Ալիեւը տեղեկացնում է, որ գոհ է Ռուսաստանի հետ վերջին տարիների ռազմատեխնիկական համագործակցությունից։ «Այդ սպառազինության մեծ մասն Ադրբեջանն արդեն ստացել է»։

2019Ալեքսանդր ՊերենջիեւՌազմական քաղաքագետների ասոցիացիայի ռուս փորձագետ Ալեքսանդր Պերենջիեւը հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բխում է Հայաստանի անվտանգության ապահովման հետաքրքրություններից. «Եթե Մոսկվան հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, մի կողմից, կզրկվի Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունից, մյուս կողմից՝ Ադրբեջանը կարող է դառնալ ոչ բարյացակամ երկիր ՌԴ-ի համար, իսկ դա լրջորեն կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում եւ կվատթարացնի անվտանգային հարցը Հայաստանի համար»։

2020Խաչատուր ՍուքիասյանԽորհրդարան այցելած գործարար Խաչատուր Սուքիասյանը խոստովանում է, որ ժամանակին անձամբ է հրավիրել Սերժ Սարգսյանին «Ռոսիա մոլի» բացմանը. «Սերժ Սարգսյանին հրավիրել էի, որպեսզի նա գովազդեր Ռոսիա մոլը»։

2021Ղարաբաղում մտահոգված են այն փաստով, որ Հայաստանի եւ Արցախի համատեղ անվտանգության խորհուրդների նիստին չի հրավիրվել ԼՂ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ «Արցախցիների համար պարզ է, որ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը 44-օրյայից հետո փորձում են իշխանությունը պահել կիսատ թողած ոչ հայանապաստ գործողություններն ավարտին հասցնելու համար»,- հայտարարում է ԼՂ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

2022Սերժ Սարգսյան, ԱլիեւՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Կազանյան փաստաթղթից հետո Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկել է բանակցային փաստաթղթերում վերականգնել մի դրույթ, ըստ որի՝ ԼՂ ապագա ճակատագրի որոշմանը պետք է մասնակցեն ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հայերը, ե՛ւ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները։ «Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը: Իհարկե ոչ: Նա ուզում էր, որ վերադարձվի 1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը, որովհետեւ 1988 թվականին ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 70 եւ ավելի տոկոսը, եղել է հայկական բնակչություն»։

2023սգո օրՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անկեղծորեն ասում է, թե Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի դիրքերում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո ինչո՞ւ իշխանությունը սգո օր չհայտարարեց. «Ամեն օր է սգո օր»։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետդուման առաջարկել է արգելել «պառկած ոստիկան» եզրույթի օգտագործումը
հաջորդը
Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն