• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 1-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:00 | 01.02.2024
Մհեր Արշակյան 19:00 | 01.02.2024
Պարույր Հայրիկյան

2013 թվականի փետրվարի 1-ին Երեւանի Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո իշխանությունն ու ընդդիմությունը վազում է հիվանդանոց տեսակցելու մահափորձի հերոսին «Ինքս խոսել եմ Հայրիկյանի հետ, փառք տիրոջը»,-անմիջապես ասում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է. «Սա հարված է ինձ վրա»:

2014Ադրբեջանը գնդակոծեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի բնակավայրերը: Վիրավորվեց 6 հոգի: ՀԱՊԿ-ը որեւէ արձագանք չտվեց Ադրբեջանի գործողություններին: Կառույցի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին ասում է, որ առաջին անգամ է լսում կրակոցների մասին: Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 1-ին հայտարարում է. «ՀԱՊԿ-ը չի կարող յուրաքանչյուր միջադեպի դեպքում առանձին հայտարարությամբ հանդես գալ»:

2015Արմեն ՄարուքյանԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանին չի բավարարի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը. «Ճանաչման փուլն արդեն անցյալում է մեզ համար, մենք նաեւ հատուցում ենք պահանջում»։

2016Դաշնակցությունը պատրաստվում է մաս կազմել իշխանությանը՝ ընդունելով, որ իշխանությունը հեղինակազրկված է: Բայց կուսակցությունը պատրաստ է ինքն էլ հեղինակազրկվել, եթե այլընտրանքը երկիր կորցնելն է: «Ոչինչ, թող մեր վարկանիշի անկման հաշվին, բայց երկրի վիճակը շտկվի»,-ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

2017Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը քննադատությանէ ենթարկում Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով, որ մինչեւ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել. «Մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդը չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ կարիք ունենք տեսնել կոնկրետ առաջընթաց Խորհրդի կողմից»։

2018Հայաստանի կառավարությունը որոշում է նիստերն անցկացնել դռնփակ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ վերցրել են միջազգային փորձը, շատ երկրներում է այդպես. «Այո, մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, երբ որ կունենանք քննարկում ոչ թե տեսախցիկի առջեւ, այլ կունենանք փակ քննարկում»:

2019Արծրուն ՀովհաննիսյանՌուսական «Կոմերսանտը» տեղեկացնում է, որ Ռուսաստանը Հայաստանին է վաճառել չորս SU-֊30 կործանիչներ՝ Ռուսաստանի ներքին գներով: Պարբերականն ավելացնում է, որ այդ կործանիչները Հայաստանը կստանա 2020-ին: «Օդուժի առկայությունը շատ կարեւոր է, հատկապես բազմաֆունկցիոնալ ու հեռահար օդուժի»,- ոգեւորված ասում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

2020կորոնավիրուսԱշխարհում արդեն մոլեգնում է կորոնավիրուսի համավարակը: Հայաստանում դեռ վարակի «պաշտոնական» նշաններ չկան: Հայաստանցիները վախենում են հաճախել չինական ռեստորաններ: Գրեթե բոլոր ռեստորանների տերերը հայտարարում են, որ իրենց մոտ Չինաստանից ներմուծված մթերք չկա:

2021Dmitry MedvedevՌուսաստանի նախկին նախագահ եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո ԼեռնայինՂարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն հիմա այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, ավելի լավ է այն թողնել ապագային. «Ցանկացած էլեկտրիզացիա այդ հարցի քննարկման կբերի նրան, որ տեղի կունենա հզոր լարում: Հիմա դա անել հնարավոր չէ»։

2022Սերժ Սարգսյանը մի հարցազրույցում հայտարարում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Նախկին նախագահը գիտի մի տարբերակ, որով Արցախի հարցը կլուծվի: Դա փաթեթային տարբերակն է. «Հայաստանի որոշ քաղաքական ուժերի եւ շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն եմ նկատում, հուսախաբության մթնոլորտ կա: Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

2023Արմեն ԽաչատրյանԳրեթե ամեն ամիս ԱԱԾ-ն ձերբակալում է որեւէ մեկին պետական դավաճանության մեղադրանքով: «Մենք պետք է չմեղադրենք Ազգային անվտանգության ծառայությանը, որ ինքը շատ հայրենիքի դավաճաններ է բռնում»,-կողմնորոշում է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը (ՔՊ):

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մտնում ենք բանավեճի հո՞ւն, թե՞ մնում ենք Ֆեյսբուքում
հաջորդը
«Վրացական երազանքից» վարչապետի թեկնածու է առաջադրվել Իրակլի Կոբախիձեն

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն